«Գարնանային» անվանումը ստացած այս սիմֆոնիան Շումանի ամենակենսահաստատ գործերից է: Գրվել է կոմպոզիտորի ստեղծագործական վերելքի երջանիկ շրջանում, ընդամենը 4 օրվա ընթացքում: Գարնանային լուսավոր տրամադրությամբ համակված 1-ին մասը, բանաստեղծի սրտի երգը դարձած Larghetto-ն, կենսուրախ խաղերի շարան հանդիսացող սկերցոն և կենսական ուժ ճառագող ֆինալը ամփոփված են քառամաս, հստակ ցիկլում, որը հետևում է դասական կառույցի օրինաչափություններին և միևնույն ժամանակ պարունակում Շումանին բնորոշ պոեմային հատկանիշներ:
Հայտնի է, որ կոմպոզիտորը մտադիր էր ծրագրային անվանումը տալ սիմֆոնիայի բոլոր մասերին («Գարնանամուտ», «Իրիկնադեմին», «Ուրախ զվորճություններ», «Գարնան ծաղկունք»), բայց պրեմիերայից առաջ հրաժարվեց այդ մտքից:
1. Andante un poco maestoso – Allegro molto vivace
2. Larghetto
3. Scherzo: Molto vivace
4. Allegro animato e grazioso