Ծնվել է Վայնգարտենում: Հաղթող է ճանաչվել 1986-ի ARD միջազգային մրցույթում: Նրա դասատուներն են եղել Էդվարդ Հ. Թարրը (Բազելի Schola Cantorum Basiliensis) և Պիեռ Տիբոն (Փարիզի Conservatoire Superieure de Musique):
Berliner Festwochen-ում նրա բեմելը կայացել է Լուչանո Բերիոյի “Sequenza X” ստեղծագործությամբ:
Ելույթներ է ունեցել Վիեննայի Ակադեմիա, Փարիզի Orchestre des Champs-Elysees, Ֆրանկֆուրտի La Stagione, Բազելի Kammerorchester, L’arte del mondo, Concerto Melante, Բեռլինի Barock Solisten, Cappella Andrea Barca և այլ նվագախմբերի հետ:
Ռայնհոլդ Ֆրիդրիխը Բախի թիվ 2 Բրանդենբուրգյան կոնցերտի լավագույն կատարողներից է: Ընդարձակ է Ռ. Ֆրիդրիխի նվագացանկը: Նրա պատվերով գրվել և կատարվել են Վոլֆգանգ Ռիմի, Կարոլա Բաուքհոլտի, Լուչանո Բերիոյի, Էդիսոն Դենիսովի, Պետեր Էթվոշի, Հանս Վերներ Հենցի, Սըր Պետեր Մաքսվել Դեվիսի, Հիլդա Պարեդեի, Մաթիաս Պինտշերի, Էնիո Թամբերգի, Քրիստիան Վոլֆի և այլ ժամանակակից կոմպոզիտորների շեփորի ստեղծագործությունները:
Բերնդ Ալոիզ Ցիմերմանի “Nobody knows the trouble I see” CD-ն Ռ. Ֆրիդրիխի ձայնագրությամբ 1994-ին արժանացել է ECHO Klassik մրցանակի:
Որպես մենակատար Ռայնհոլդ Ֆրիդրիխը հանդես է եկել բազմաթիվ նվագախմբերի և անսամբլների հետ. Bamberger և Wiener Symphoniker, Staatsoper Berlin, Orchestre Philharmonique de Radio France, Frankfurt Museum Orchester, Royal Concertgebouw Orchestra, BBC Symphony Orchestra, Czech Philharmonic Orchestra Prague, Բուենոս Այրեսի Teatro Colon-ի նվագախումբ, Գերմանիայի ռադիոյի և այլ նվագախմբեր (դիրիժորներ՝ Սեմյոն Բիչկով, Դենիս Ռասըլ Դեվիս, Պետեր Էթվոշ, Վլադիմիր Ֆեդոսեև, Ադամ Ֆիշեր, Մայքըլ Գիլեն, Ֆիլիպ Հերեվեգե, Քրիստոֆեր Հոգվուդ, Մանֆրեդ Հյոնեկ, Էլիահու Ինբալ, Քրիստիան և Նեեմե Յարվի, Դմիտրի Կիտաենկո, Սըր Նեվիլ Մարիներ, Անդրիս Նելսընս և այլ անվանի դիրիժորներ):
1983-1999-ին որպես շեփորների կոնցերտմայստեր Ռ. Ֆրիդրիխը աշխատել է Ֆրանկֆուրտի Radio Sinfonieorchester-ում և Lucerne Festival Orchestra-ում (դիրիժորներ՝ Կլաուդիո Աբբադո և Ռիկարդո Շայի): Նա նաև Lucerne Festival Orchestra-ի Brass Ensemble-ի գեղարվեստական ղեկավարն է:
Որպես կամերային երաժիշտ Ռ. Ֆրիդրիխը համագործակցում է Թոմաս Դուիի, Բերնդ Գլեմզերի, Էրիկո Տակեզավայի (դաշնամուր), Ռոբին Շուլկովսկու (հարվածայիններ), Իվետա Ապկալնայի, Սեբաստիան Քյուխլեր-Բլեսինգի, Մարտին Լյուքերի, Քրիստիան Շմիտտի (երգեհոն) և այլոց հետ:
Ռայնհոլդ Ֆրիդրիխը Karlsruhe University of Music-ի պրոֆեսոր է, ինչպես և Լոնդոնի Royal Academy of Music-ի, Մադրիդի Escuela Superior de Musica REINA SOFIA-ի և Ճապոնիայի կոնսերվատորիաների Պատվավոր պրոֆոսոր:
Նրա սաները միջազգային մրցույթների հաղթողներ են և առաջատար դեր են կատարում աշխարհի հեղինակավոր կոնսերվատորիաներում: Ռ. Ֆրիդրիխը վարպետության դասեր է վարում աշխարհի տարբեր երկրներում:
SONY, Coviello, MDG և այլ հայտնի ֆիրմաներում կատարած նրա ձայնագրությունները արժանացել են բարձր մրցանակների (ECHO Klassik, OPUS Classical Prize և այլ մրցանակներ):
Նախատեսված են Ռայնհոլդ Ֆրիդրիխի համերգները Գերմանիայի, Ճապոնիայի, Ռուսաստանի, Ավստրալիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Կորեայի, Թայվանի, Լեհաստանի հեղինակավոր համերգասրահներում: