Ջուլիանա Գրիգորյանը իր սերնդի ամենախոստումնալից և տաղանդավոր երգիչներից է: Նա հանդիսանում է 2022-ին կայացած Operalia վոկալ մրցույթի հաղթողը և Հանդիսատեսի համակրանքի մրցանակակիրը: Ջուլիանան ելույթներ է ունենում ամենահեղինակավոր օպերային թատրոններում, ինչպես. Միլանի Teatro alla Scala, Նյու Յորքի Metropolitan Opera, Ամստերդամի Dutch National Opera և այլ թատրոններում: Հայաստանում Ջուլիանան համագործակցել է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի Ազգային կամերային նվագախմբի հետ:
2024/25 համերգաշրջանում Ջուլիանան հանդես է եկել Իֆիգենիայի դերերգով Իֆիգենիան Ավլիսում օպերայում (Բադեն Բադեն), Մյուզետի դերերգով Բոհեմ-ում (Հյուսթըն), Նենսի՝ Regio in Parma թատրոնում և Բոլոնիայի Teatro Comunale-ում, Լիու՝ Տուրանդոտում (Սեուլ) և Լոնդոնի Covent Garden-ում: Այնուհետև Բեռլինում երգել է Մարգարիտ որոնողները օպերայում, իսկ Համբուրգում՝ Սիրո ըմպելիք օպերայում:
Ջուլիանա Գրիգորյանը մասնակցել է ռեքվիեմների և մեսսաների կատարմանը Orchester National de France, Փարիզի Le Cercle de l’Harmonie նվագախմբի և Philadelphia Orchestra-ի հետ:
2023/24 համերգաշրջանում կայացել է Ջուլիանա Գրիգորյանի բեմելը Metropolitan Opera-ում՝ Լիուի դերերգով (Տուրանդոտ), որին հաջորդել են նրա բեմելը Opéra de Bordeaux-ում և Arena di Verona- ում՝ Միմիի դերերգով (Բոհեմ), իսկ Caracalla Summer Festival-ում՝ Լիուի դերերգով (Rome Opera House):
Համերգային հարթակներում երգչուհու նշանակալի ելույթներից են մասնակցությունը Վիկտորիա դե լոս Անխելեսի 100-ամյակին նվիրված Գալա համերգին Բարսելոնայի Gran Teatre del Liceu-ում՝ Պրահայի Ֆիլհարմոնիկի ընկերակցությամբ և Ռավեննայի փառատոնի Գալա համերգին՝ Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ: Միլանի La Scala-ում մասնակցել է Մոցարտի Ռեքվիեմի կատարմանը:
Ջուլիանա Գրիգորյանը ավարտել է Երևանի կոնսերվատորիան: Նա Ստանիսլավ Մոնիուշկոյի անվան վոկալ մրցույթի 1-ին մրցանակակիրն է: Արժանացել է նաև Marcella Sembrich-Kochańska և Krystyna Bochenek մրցանակներին:
2024-ին Ջուլիանային շնորհվել է հեղինակավոր Hilde Behrens մրցանակը՝ գերմանացի սոպրանո Հիլդե Բեհրենսի ծննդյան 87-ամյակի առիթով: