Ջենեբան Քանեհ-Մեյսընների երաժշտական ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչն է: Մամուլի բնորոշմամբ «նա արդեն գրավել է
հանդիսատեսին իր հասունությամբ և ստեղծագործությունների մեկնաբանությամբ»:
Վերջերս կայացել է նրա բեմելը BBC Proms փառատոնում, որտեղ Ջենեբան կատարել է Ֆլորենս Փրայսի Դաշնամուրի կոնցերտը՝ արժանանալով ջերմ ընդունելության:
Ջենեբան 2018թ. BBC Young Musician մրցույթի ֆինալիստ է: Ֆրանսիայի Lagny-Sur-Marne միջազգային դաշնամուրային մրցույթի (2014) և Nottingham Young Musician մրցույթի (2013) հաղթող է: Նա նաև Լոնդոնի
Royal Academy of Music-ի Այրիս Դայեր Piano Prize-ի հաղթող է: Ակադեմիայում սովորել է Պեթսի Տոհի մոտ:
Ջենեբայի անցյալ և գալիք նշանակալի ելույթների թվում են համերգները Լոնդոնի Philharmonia, Royal Liverpool Philharmonic Youth Orchestra, BBC Philharmonic և Sinfonia Viva նվագախմբերի հետ:
2022-ի նոյեմբերին Ջենեբան տևական հյուրախաղեր է ունեցել Chineke! նվագախմբի հետ Եվրոպայում՝ ներկայացնելով Փրայսի Դաշնամուրի կոնցերտը, որը հետագայում ձայնագրել է Վիեննայի ռադիոյի
սիմֆոնիկ նվագախմբի հետ:
Մենահամերգներով հանդես է եկել Ցյուրիխի Tonhalle, Լոնդոնի Wigmore Hall, Academy of Saint Martin in the Fields համերգասրահներում: Մասնակցել է հեղինակավոր Lenzburgiade, Rheingau, Cheltenham, Bradfield, Lamberhurst և այլ փառատոների:
2022-ին Ջենեբան իր ընտանիքի մյուս երաժիշտ-մենակատարների հետ հյուրախաղերով հանդես է եկել Ավստրալիայում, ԱՄՆ-ում, Անտիգվայու և
Բարբուդայում:
Անգլիական Classic FM-ը Ջենեբային անվանել է ռադիոկայանի «Ծագող աստղերից» մեկը: 2021թվականին նա մասնակցել է Ջուլիան Լլոյդ Վեբբերի ռադիոհաղորդումների շարքին: Ջենեբայի մասին հաղորդումներ են կազմակերպվել տարբեր հեռուստատեսային և ռադիո ծրագրերում, դրանց թվում. Radio 3, In Tune, The BAFTAs, The Royal Variety
Performance, վավերագրական ֆիլմ BBC4, Young, Gifted and Classical, BBC1, This House is Full of Music և այլ հաղորդումներում:
Ջենեբա Քանեհ-Մեյսընը ձայնագրություններ է կատարել Decca Classics ֆիրմայում:
Նա Լոնդոնի Royal College of Music-ի Վիկտորիա Ռոբեյ կրթաթոշակառու է: Սովորել է պրոֆեսոր Վանեսսա Լատարշեի մոտ: