Վուհանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ջեյմս Փ. Լիուն մեծ համբավ է ձեռք բերել Եվրոպայում և ԱՄՆ-ում: Չինաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի 15-ամյակին նվիրված գալա համերգին Ջեյմս Փ.Լիուն ճանաչվել է որպես Չինաստանի լավագույն դիրիժորներից մեկը: Ներկայում ապրում և աշխատում է Չինաստանում, Իտալիայում և Սինգապուրում:
Որպես հրավիրյալ դիրիժոր հանդես է եկել բազմաթիվ հայտնի նվագախմբերի հետ. Nurnberger Symphoniker Orchestra, Duisburger Philharmoniker, Aachen Symphony Orchestra, Thuringer Symphoniker, Armenian National Philharmonic Orchestra, Silesian Philharmonic Orchestra, Poland National Youth Orchestra, Zabrze Philharmonic (Լեհաստան), Jerusalem Symphony Orchestra, Bohuslav Martinu Philharmonic Orchestra, The Cyprus National Symphony Orchestra, The Mexico State Symphony Orchestra, Michigan State University Symphony Orchestra, Lamont Symphony Orchestra, Pueblo Symphony Orchestra (ԱՄՆ), Ontario Philharmonic Orchestra և այլ նվագախմբեր:
Վուհանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարման առաջին տարում Ջեյմս Փ.Լիուն հյուրախաղերով հանդես է եկել Ճապոնիայում, իսկ հետագայում Չինաստանի բազմաթիվ քաղաքներում, ապա և Իտալիայում, Ֆրանսիայում՝ արժանանալով մամուլի հիացական արձագանքներին:
Հաջողությամբ են պսակվել նրա նախաձեռնած երաժիշտների փոխանակման նախագծերը Duisburger Philharmoniker Orchestra-ի, Oita Symphony Orchestra-ի, Poland National Youth Symphony Orchestra-ի, Իտալիայի Tuscia Opera Festival-ի, Sichuan Symphony Orchestra-ի, ShenYang Symphony Orchestra-ի և այլ նվագախմբերի հետ: Այս ծրագրերի համար Ջեյմս Փ.Լիուն արժանացել է կառավարության և մամուլի բարձր գնահատականին:
Ղեկավարելով Վուհանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ջեյմս Փ.Լիուն պրոֆեսիոնալ նոր մակարդակի է հասցրել այն: Լիուն հիմնել է նաև Wuhan International Piano Concerto Festival-ը, որի գեղարվեստական ղեկավարն է 2011-ից:
Վերջերս Ջեյմս Փ.Լիուն Ռուսաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի և Ռուսաստանի Ազգային երգչախմբի հետ ձայնագրել է Ան-լուն Հուանգի ստեղծագործությունները: 2018-ի մայիսին նա ղեկավարել է Ռուսաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը և կատարել ձայնագրություններ:
Ջեյմս Փ.Լիուն Սինգապուրի քաղաքացի է և Wuhan Philharmonic Orchestra-ի ղեկավար է նշանակվել 2004-ին՝ Վուհանի City Municipal Culture Bureau-ի կողմից:
Դիրիժորական կրթությունը ստացել է Նիդեռլանդների Ուտրեխտի կոնսերվատորիայում և Միչիգանի պետական համալսարանում (պրոֆեսորներ՝ Լևոն Գրիգորյան, Գուստավ Մայեր և Լարրի Ռախլեվ):
Ջեյմս Փ.Լիուն հանդիսանում է Կոլորադոյի Pueblo Symphony Orchestra-ի գլխավոր հրավիրյալ դիրիժորը: 2016-ին հրավիրվել է Դենվերի համալսարան որպես Lamont Symphony Orchestra հրավիրյալ դիրիժոր:
Վերջերս Լիուն նշանակվել է Globe Outstanding Chinese Artist Association-ի գեղարվեստական ղեկավարը:
Եղել է մի շարք միջազգային մրցույթների ժյուրիի անդամ. GOCAA international piano competition Grand Final, Թայվանի միջազգային դաշնամուրային մրցույթ, Շոպենի միջազգային դաշնամուրային մրցույթ (Հարթֆորդ):
Ջեյմս Փ.Լիուն արժանացել է բազմաթիվ շքանշանների և այլ բարձր կառավարական պարգևների: