Առաջին կատարումը՝ 1877 թ., Մոսկվա, դիրիժոր՝ Ն.Ռուբինշտեյն: Կոմպոզիտորի այս հռչակավր սիմֆոնիան նրա երկարատև մտորումների արդյունք էր կյանքի իմաստի, ճակատագրի, բարի և չար ուժերի պայքարի մասին: Կերպարների հարուստ աշխարհ ներառնող սիմֆոնիայի չորս մասերում առանձնահատուկ դեր ունի «ճակատագրի թեման», որը ծնունդ է առնում դեռևս նախաբանում:
Ֆինալում այս թեմայի չարագույժ հնչողությանը հակադրվում է ժողովրդական տոնախմբության ցնծալի տեսարանը, որի խորհրդանիշն է դառնում ռուսական ժողովրդական «Կեչին դաշտում» երգը մեղեդին:
1. Andante sostenuto — Moderato con anima (F minor, 424 bars)
2. Andantino in modo di canzona (B-flat minor, 304 bars)
3. Scherzo. Pizzicato ostinato. Allegro (F major, 414 bars)
4. Finale. Allegro con fuoco (F major, 293 bars)