Կրթությունը ստացել է Հանովերի, Բեռլինի և Լոնդոնի երաժշտական հաստատություններում: Դաշնակահարը հյուրախաղերով հանդես է եկել
բոլոր մայրցամաքներում և լայն ճանաչում է ստացել:
Պաուլ Ցիբիսը մասնակցել է միջազգային հեղինակավոր փառատոների Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Հարավային Աֆրիկայում, Հոնկոնգում, Չինաստանում, Թայվանում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում:
Ցիբիսը մշտապես հանդես է գալիս հեռուստատեսային և ռադիո հաղորդումներում՝ աշխարհի տարբեր երկրներում. BBC, WDR, 3Sat,
ORB, HR, RTHK, CCTV.
Պաուլ Ցիբիսը ձայնագրել է մի շարք ալբոմներ, որոնց թվում են ֆրանսիական մեղեդիների հավքածոն, Բեռլիոզի, Ֆորեի և Դեբյուսիի
դաշնամուրային գործերը: Նրա վերջերս թողարկած ալբոմների թվում է թայվանցի կոմպոզիտոր Կաի-Նան Հուանգի դաշնամուրային գործերի հավաքածոն:
Ցիբիսը մասնակցել է տարբեր կինոնախագծերի, երաժշտություն գրելով մի քանի կարժամետրաժ կինոնկարների համար: Նա նախաձեռնել և
իրականացրել է PIANOMANIA մրցանակակիր վավերագրական ֆիլմի
երաժշտական ձևավորումը: Պաուլ Ցիբիսը դասավանդել է Լոնդոնի Trinity
College of Music-ում և վարպետության դասեր է անցկացրել Գերմանիայում, Չինաստանում, Հոնկոնգում, Թայվանում և Հարավային
Կորեայում: