Ձեր լավագույն ժամանցը:
Արամ Խաչատրյան համերգասրահի շրջայցը նախատեսված է Երեւանի եւ մարզերի բոլոր աշակերտների, մայրաքաղաքի հյուրերի եւ առհասարակ, ցանկացած հետաքրքրասերի համար: Շրջայցի ընթացքում Դուք կստանաք բավարար գիտելիք թամանյանական այս հոյակերտ կառույցի եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ստեղծման եւ պատմության մասին: Ինտերակտիվ ձեւով կծանոթանաք շենքի գողտրիկ անկյուններին, կլինեք համերգասրահի այն հատվածներում, որտեղ սովորական հանդիսատեսը մուտք չունի՝ ետնաբեմում, գրադարանում, կմտնեք երգեհոնի «թոքերի» մեջ, ներկա կգտնվեք նվագախմբի փորձին՝ անմիջական շփվելով երաժիշտների հետ, կծանոթանաք դիրիժորի հետ:
Անհատական այցելություն
Վերոնշյալ բոլոր միջոցառումները կկազմակերպվեն երեկոյան, երբ համերգասրահի «տիրակալը» կլինեք միայն Դուք, կլինի գինու հյուրասիրություն, երաժշտական համարների կենդանի կատարում՝ Ֆիլհարմոնիկի նվագախմբի երաժիշտների կողմից:
Շրջայցի տեւողությունը՝ 40 րոպեից 1 ժամ
Արժեքը`(գները՝ ՀՀ դրամով)
Մուտքի տոմս
Տեղացի — 1000 դրամ
Զբոսաշրջիկ — 1500 դրամ
Ուսանող — 800 դրամ
Աշակերտ — 600 դրամ
Բացատրություն
Հայերեն — 3000 դրամ
Այլ լեզուներով — 5000 դրամ
Անհատական այցելություն — 50.000 դրամ
Շրջայցերի համար համերգասրահը բաց է՝
Երկուշաբթի — Շաբաթ
10:00 — 17:30
Հեռ,՝ +374 77 677 226
+374 11 545 742