Շեն Ցայը միջազգային մրցույթների հաղթող և դափնեկիր է: Արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների: 15 տարեկանում հաղթելով Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբի (Concour OSM) և Տորոնտո սիմֆոնիկ նվագախմբի մրցույթներում, Շեն Ցայը սկսել է իր միջազգային կարիերան որպես մենակատար:
Ցայը իր երկացանկում ունի շուրջ 40 դաշնամուրային կոնցերտներ: Նա շարունակաբար ընդլայնում է իր երկացանկը:
Նշանակալի են Ցայի վերջերս տեղի ունեցած ելույթները հայտնի նվագախմբերի հետ, որոնց թվում. Toronto Symphony, Vancouver Symphony, Quebec Symphony, Windsor Symphony, Shanghai Symphony, Shenzhen Symphony, Էրֆուրտի Philharmonisches Orchester, Thuringen Philharmonie Gotha-Eisenach, Ֆրանսիայի Orchestra National de Cannes, Իսպանիայի Malaga Philharmonic, Շվեյցարիայի Biel Solothurn Symphony, Մեքսիկայի Jalisco Philharmonic, Լեհաստանի Krakow Philharmonic և այլ նվագախմբեր:
Վերջին տարիներին համագործակցել է անվանի դիրիժորներ Քիթ Լոքարտի, Գերհարդ Ցիմմերմանի, Ռունե Բերգմանի, Ռոբերտ Մուդիի, Չարլզ Օլիվիերի- Մունրոյի, Յանիս Պուսպուրիկասի, Ռոբերտ Ֆրանցի,Դինա Գիլբերտի Ադամ Ջոնսոնի, Էդուարդ Թոփչյանի, Մարկո Պարիսոտտոյի և Էկարտ Պրոյի հետ:
Շեն Ցայի մենահամերգները մեծ հաջողությամբ տեղի են ունեցել Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի հեղինակավոր համերգասրահներում. Նյու Յորքի Steinway Hall, Բոստոնի Jordan Hall, Չիկագոյի International Music Center, Քլիվլենդի Play House, Բիրմինհեմի Alys Stephens Center, ինչպես և Ստրետֆորդի, Էլորայի, Մոնրեալի, Քինգսթոնի և Վիննիպեգի համերգասրահներում:
Որպես կամերային երաժիշտ Շեն Ցայը համագործակցել է բազմաթիվ հայտնի երաժիշտների հետ: Նրա ելույթները հեռարձակվել են Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի ռադիոկայաններով:
Շեն Ցայը ձայնագրություններ է կատարել հայտնի ֆիրմաներում (Մոցարտի, Մարտինուի, Լիստի, Գրիգի, Ռախմանինովի և այլ կոմպոզիտորների գործեր), արժանանալով քննադատների բարձր գնահատանքին:
Դաշնակահարը հայտնի է որպես անարդարացիորեն մոռացված ստեղծագործությունների վերհանող և կատարող (Էնեսկու, Կաբալևսկի, Մեդտներ, Մորավեց, Կապուստին, Վիլլա-Լոբոս և ուրիշներ):