Ծնվել է Հայաստանում: 2010-ին եղել է Երևանի կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվ. օպերային ստուդիայի մենակատար: Նինա Մինասյանը Տաթևիկ Սազանդարյանի և Պավել Լիսիցյանի անվ. մրցույթների դափնեկիր է:
Եղել է Մոսկվայի Մեծ թատրոնի Երիտասարդ արտիստների ծրագրի անդամ, որի շրջանակներում կատարելագործվել է Ելենա Օբրազցովայի, Եվգենի Նեստերենկոյի, Լյուբով Օրֆենովայի, Մզիա Բաչտուրիձեի և Դիանե Զոլայի ղեկավարությամբ:
Մոսկվայի Մեծ թատրոնում նրա բեմելը կայացել է Քսենիայի դերերգով՝ Բորիս Գոդունով օպերայում, որից հետո մասնակցել է Պիկ թագուհին, Սերը առ երեք նարինջ, Իշխան Իգոր, Մանուկը և հրաշքը (Ռավել) և Ալսպես են վարվում բոլոր կանայք օպերաների առաջատար դերերի կատարմանը:
Նինա Մինասյանը ելույթներ է ունեցել նաև Չայկովսկու անվ.համերգասրահում և Նյու Յորքի Կարնեգի հոլլում:
Անցյալ համերգաշրջանում տեղի է ունեցել Նինայի բեմելը Բեռլինի Deutsche Oper-ում և Ջլիդայի դերակատարումը՝ Ռիգոլետո օպերայում Մոսկվայի Մեծ թատրոնում: Հետագայում նա կատարել է Լուչիա դի Լամերմուրի գլխավոր դերը համանուն օպերայում՝ Մյունխենի Bayerische Staatsoper-ում և Opéra national de Paris-ում: Դրան հաջորդել են նրա դեբյուտային դերակատարումները La Monnaie և Teatro Real de Madrid-ում՝ Ոսկե Աքաղաղ օպերայում: Vienna State Opera-ում Նինա Մինասյանը կատարել է Գիշերվա թագուհու դերը, իսկ այնուհետև կայացել է նրա բեմելը Köln Opera-ում՝ Ջիլդայի դերով:Նինան հանդես է եկել Օսկարի դերերգով Փարիզում՝ Վերդիի Պարահանդես-դիմակահանդես օպերայում և Օլիմպիայի դերերգով Հոլանդիայի փառատոնում՝ Օֆենբախի Հոֆմանի հեքիաթները օպերայում:
2022/23-ին Նինա Մինասյանը հանդես է եկել Vienna State Opera-ում, Dutch National Opera-ում, Դրեզդենի Semperoper-ում, Croatian National Opera-ում, 2 Օմանի Royal Opera House in Muscat-ում և այլ անվանի օպերային թատրոններում (Բոհեմ, Տրավիատա, Սիրո ըմպելիք և այլ բեմադրություններ):
Վերջերս Նինան ելույթ է ունեցել Վիոլետայի դերերգով՝ Տրավիատա օպերայում (Դրեզդեն), Լաուրետայի դերերգով՝ Ջաննի Սկիկի օպերայում (Մոնտե Կառլո), Ադինայի դերերգով՝ Սիրո ըմպելիք (Regio di Parma), Մելիզանդեի դերերգով՝ Պելեաս և Մելիզանդե օպերայում (Liège Opera):
2024/25-ին Նինայի ելույթները ծրագրված են Ջենովայի Carlo Felice թատրոնում (Լուչիա դի Լամերմուր), Wiener Staatsoper-ում (Ռիգոլետո) և Պամպլոնայի օպերային թատրոնում (Տրավիատա):