Սկսել է ելույթներ ունենալ վեց տարեկանից:
18 տարեկանում թողարկել է իր առաջին ալբոմը «Tu es tout ce que
j’aime», և երկու այլ ձայնասկավառակներ, որոնք շուտով վաճառվել են
400.000 օրինակով: 1995-ին Օլիմպիա համերգասրահում մասնակցել
է Միշել Լիիբի համերգում՝ Հերբերտ Լեոնարդի հետ համատեղ:
Միաժամանակ Լերմիտը բազմաթիվ երգեր է ձայնագրել երաժշտական
հեռուսասերիալների և մուլտֆիլմերի համար:
1989 թվականին Լերմիտը իր առաջին քայլերը արեց երաժշտական
կատակերգության ժանրում: Նա հրավիրվեց Փարիզի Théâtre Marigny
կատարելու համար Կրիստալի դերերգը “Starmania” մյուզիքլում, որին
հաջորդեցին նույն դերերգով հյուրախաղերը Ֆրանսիայում,
Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: Հետագայում Լերմիտը
ելույթներ է ունեցել մի շարք մյուզիքլներում Էդիտ Պիաֆի դերերգով:
2009-2012-ը Լերմիտը, որպես երաժշտական մեկնաբան հանդես է եկել
France TV-ի “Chabada” հեռուստածրագրում:
2015-ից Լերմիտը հանդես է գալիս ‘La petite fille aux allumettes’
բեմադրությունում՝ թագուհու դերով (ռեժիսոր՝ Դավիդ Ռոզեն): Այս
դերի համար Նատալին նոմինացվել է «Մոլիեր» մրցանակի:
2017-ից Նատալի Լերմիտը միացել է «Պիաֆ սիմֆոնիկ» նախագծին,
հաջողությամբ ելույթներ ունենալով ամբողջ աշխարհում: