Առաջին կատարումը ` 1877, Վիեննա, դիրիժոր` Հանս Ռիխտեր: Ժամանակակիցները Բրամսի թիվ 2 սիմֆոնիան անվանել են «Հովվերգական» (այս անվանումը ավելի քան պայմանական է) : Ստեղծագործությունը գրվել է Բրամսի կյանքի երջանիկ օրերին, բնության գրկում ամառային հանգստի պահին: Ինչպես միշտ, կոմպոզիտորը դիմել է դասական քառամաս ցիկլի կառույցին: 1-ին մասը հենվում է վիեննական վալսի դարձվածքներին: 2-րդ մասը Բրամսի փիլիսոփայական քնարերգության հիանալի նմուշ է: 3-րդ մասը հիշեցնում է ավստրիական ավանդական լենդլեր պարը: Եզրափակիչ 4-րդ մասը ժողովրդակենցաղային տեսարանների շարան է, որն ավարտվում է փայլուն ապոթեոզով: Հույս, հավատ, լավատեսական շունչ կա այս սիմֆոնիայի երաժշտության մեջ: