Mahler Chamber Orchestra-ի — 24/25 համերգաշրջանի Գեղարվեստական գործընկեր
New York Philharmonic-ի – 24/25 համերգաշրջանի Ռեզիդենտ արտիստ
Դաշնակահարուհի Յուջա Վանգը հայտնի է իր արտիստական գրավչությամբ և կատարման հուզական անմիջականությամբ: Յուջա Վանգը հանդես է եկել աշխարհի ամենաանվանի դիրիժորների, մենակատարների և անսամբլների հետ: Նա աչքի է ընկնում ոչ միայն իր վիրտուոզ այլև ինքնաբուխ և կենդանի մեկնաբանություններով: New York Times-ին տված իր հարցազրույցում Յուջա Վանգը շեշտել է իր առանձնահատուկ մոտեցումը և զգացողությունը կատարվող յուրաքանչյուր ծրագրի հանդեպ:
Նրա ունակությունները և անհատականությունը հատկապես դրսևորվեցին Կարնեգի Հոլլում կայացած ռախմանինովյան մարաթոնի ժամանակ՝ Յաննիկ Նեզեթ-Սեգինի ղեկավարությամբ և Ֆիլադելֆիայի նվագախմբի ընկերակցությամբ: Այս նշանավոր համերգաշարը, որը նվիրված էր Ռախմանինովի 150-ամյակին ներառել էր կոմպոզիտորի բոլոր չորս կոնցերտները, ինչպես և Պագանինիի թեմայով Ռապսոդիան: Համերգները կայացան մեկ ցերեկվա ընթացքում, առաջացնելով համերգին այցելել ցանկացողների բազմամարդ հերթեր, որոնք ձգվում էին համերգասրահի շենքի ողջ երկայնքով:
2022/23 համերգաշրջանում Յուջա Վանգը իրականացրել է Մագնուս Լինդբերգի թիվ 3 Դաշնամուրի կոնցերտի կատարումը Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Այնուհետև, նույն Կոնցերտով ելույթներ է ունեցել Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում:
Յուջան ծնվել է Պեկինում՝ երաժշտական ընտանիքում: Սկզբնական երաժշտական կրթությունը ստացել է Չինաստանում, այնուհետև կատարելագործվել է Կանադայում և Ֆիլադելֆիայի Curtis Institute of Music-ում՝ Գարրի Գրաֆմանի ղեկավարությամբ:
Յուջա Վանգի մուտքը միջազգային ասպարեզ նշանավորվեց 2007 թվականին
Boston Symphony Orchestra-ի հետ կայացած համերգով, որտեղ նա փոխարինեց Մարթա Արգերիխին: Երկու տարի անց Յու.Վանգը բացառիկ պայմանագիր ստորագրեց Deutsche Grammophon ձայնագրման ֆիրմայի հետ, և այդ ժամանակից իր ուրույն տեղը գրավեց աշխարհի առաջատար արտիստների շարքում՝ իր բազմաթիվ հաջողված ելույթներով և ձայնագրություններով:
2017 թվականին Յուջա Վանգը անվանվել է Musical America ամսագրի Տարվա Արտիստ, իսկ 2021-ին ստացել է Opus Klassik մրցանակը՝ Ջոն Ադամսի Դաշնամուրի կոնցերտի համաշխարհային պրեմիերայի ձայնագրության համար՝ Los Angeles Philharmonic-ի ընկերակցությամբ և Գուստավո Դուդամելի ղեկավարությամբ:
Որպես կամերային երաժիշտ Յուջա Վանգը համագորակցել է մի շարք առաջատար արտիստների հետ:
Այս համերգաշրջանում նա ձեռնարկել է դուետային շրջագայություն դաշնակահար Վիկինգուր Օլաֆսոնի հետ՝ Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի լավագույն համերգասրահներում: Դուետը հանդես կգա հետաքրքիր և բարդ ծրագրով: