2021 թվականին հաղթելով Ժնևի 75-րդ միջազգային երաժշտության մրցույթում Միչիակի Ուենոն ապացուցեց, որ մեկն է դասական երաժշտության ասպարեզում ամենահեռանկարային արտիստներից:
Ծնվել է 1995-ին՝ Պարագվայում, մանկությունն անցկացրել է Իսպանիայում։ Ճապոնիա տեղափոխվելուց հետո Միչիակին, ով ընդամենը տասնմեկ տարեկան էր, որպես մենակատար առաջին անգամ հանդես եկավ հեղինակավոր Suntory Hall-ում, կատարելով Լալոյի Թավջութակի կոնցերտը։ Սա կանխորոշեց նրա հաղթանակը Չայկովսկու անվան երիտասարդ երաժիշտների միջազգային մրցույթում և հրաշալի առիթ ընձեռեց միջազգային ասպարեզ դուրս գալու համար: Միչիակին արժանացել է տարբեր պարգևների ու մրցանակների։ Դրանցից են. Ռումինիայի միջազգային երաժշտական մրցույթում՝ Ռումինիայի դեսպանության մրցանակը, Ռումինիայի Ռադիոյի մշակույթի մրցանակը և Յոհաննես Բրամսի անվան միջազգային մրցույթի դափնեկրի կոչումը։ Նա համաշխարհային ուշադրության արժանացավ Ժնևի միջազգային երաժշտական մրցույթում: Այս մրցույթում նա շահել է առաջին մրցանակ, երեք հատուկ մրցանակ, այդ թվում՝ Young Audience Prize-ը:
Միչիակին ուսանել է Ինյակի Էտչեպարեի, Հակուրո Մոհրիի, Պիտեր Վիսպելվեյի մոտ։ Իր կատարողական վարպետությունը կատարելագործել է Բելգիայի Եղիսաբեթ թագուհու երաժշտական կապելլայում Գարի Հոֆմանի և Ջերոեն Ռոյլինգի ղեկավարությամբ։ Իր պրոֆեսիոնալ ունակությունները հարստացրել է մասնակցելով Սթիվեն Իսերլիսի և Ֆրանս Հելմերսոնի վարպետության դասերին:
Որպես մենակատար Միչիակին համագործակցել է առաջատար նվագախմբերի հետ, ինչպիսիք են՝ Վարշավայի Orchester de la Suisse, Romande Ֆիլհարմոնիկ նվագախումբը, KBS սիմֆոնիկ նվագախումբ և NHK սիմֆոնիկ նվագախումբը։
Կամերային երաժշտության կատարումներով հանդես է եկել անվանի արտիստների հետ. Մարթա Արգերիխ, Միշա Մայսկի, Ժան-Գիյեն Քեյրաս, Օգուստին Դյումեյ և այլք:
Միչիակիի փառատոնային ելույթներն ընդգրկում են հեղինակավոր մի շարք փառատոներ. Verbier Music Festival, Prussia Cove Music Seminar, համերգներ La Folle Journée de Nantes, Մոնպելյեի երաժշտական փառատոն, Խաղաղօվկիանոսյան երաժշտական փառատոն և Takefu միջազգային երաժշտական փառատոների շրջանակներում:
Միչիակիի կարիերան որպես ձայնագրող արտիստ սկսվեց հավակնոտ կերպով՝ իր համաշխարհային դեբյուտային ալբոմի թողարկումով։ 26 տարեկանում նա ներկայացրեց Բախի ամբողջական սյուիտները: Այս ալբոմի համար Միչիակին առաջադրվեց Opus Klassik մրցանակի, բարձր գնահատանքի արժանանալով բնական երաժշտականության և նորովի մեկնաբանության համար։
Միչիակին պարգևատրվել է բազմաթիվ մրցանակներով, որոնց թվում՝ Idemitsu Music Award և Hideo Saito Memorial Foundation Award:
Ներկայումս Միչիակին նվագում է P.A. Testore թավջութակով՝ Munetsugu հավաքածուից: Նրան աջակցում են տարբեր հիմնադրամներ, որոնց թվում՝ Rohm Music Foundation-ը և Ezoe Memorial Recruit Foundation-ը: