Մենուա Մելիք-Հայկազյանը (ծնված 2013թ. մարտի 18-ին) փոքրիկ հայ
պոլիգլոտ է՝ երաժշտական, մաթեմատիկական, լեզվական և այլ
հմտություններով։ Սովորում է Երևանի Ա. Շիրվանզադեի անվ. դպրոցի 6-րդ դասարանում:Ուսանում է մի քանի լեզուներ (հայերեն, ռուսերեն,
ֆրանսերեն, անգլերեն, չինարեն, հինդի)։ Նա նաև սովորում է Ա. Հեքիմյանի անվ. երաժշտական դպրոցում: Այնտեղ ուսանում է թմբուկ, մարիմբա, ֆլեյտա, կիթառ, ջութակ, դաշնամուր, ակադմիական վոկալ, կոմպոզիցիա: 2023 թ. — ի ամռանը մասնակցել է Կապանի երաժշտական փառատոնին, հանդես է եկել իր կատարմամբ և մասնակցել միջազգային ճանաչում ունեցող դաշնակահարների վարպետության դասերին։ Ձմռանը Մենուան ելույթ է ունեցել COAF 20-րդ գալա համերգին, որը տեղի է ունեցել Նյու Յորքի «Cipriani Hall»-ում։ Նյու Ջերսիում հանդիպում է աշխարհահռչակ երգչուհի Գլորիա Գեյնորին իր տանը: Ստացել է հրավեր մասնակցելու Վլադիմիր Սպիվակովի ֆոնդի կողմից կազմակերպվող «Մոսկվան հանդիպում է ընկերներին» երաժշտական փառատոնին, որը տեղի կունենա 2024թ.-ի հոկտեմբերին Մոսկվայում: Հանդիսանում է «Նոր անուններ» ծրագրի անդամ: «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի թեկնածու: Սովորում է նաև «Creative Art Studio» նկարչական ստուդիայում, որտեղ էլ մասնակցում է տարաբնույթ ցուցահանդեսների: Հանդիսանում է «Reebok Sports Club»ի անդամ, որտեղ պարապում է «MMA», «squash», «spochan»,«break dance», «anti-gravity yoga», լող սպորտաձևերը: Գրում է կոմպյուտերային խաղեր «Scratch» ծրագրավորման միջավայրում: Հաճախել է նաև մեծ թենիսի «Ինկորտ» ակումբում, ձևավոր չմշկասահքի «Գազպրոմ»ի դպրոցում, շախմատի Լ. Արոնյանի և Գ. Սարգսյանի անվ. շախմատի մարզադպրոցում, 5 տարի պարել է Հովսեփ Շամամյան
ստուդիայի «Բարեկամություն» համույթում: Մենուան իր առաջին ավարտուն բանաստեղծությունը գրել է երեք տարեկանում։ Երկու տարի անց սկսել է երաժշտություն ստեղծել։ Միաժամանակ, դպրոցում էքստեռնով հանձնել է քննությունը և միանգամից փոխադրվել հաջորդ դասարան, որը Հայաստանում միայն մեկ անգամ է թույլատրվում։ Ութ տարեկանում, ութ ամսվա ընթացքում, ստացել է շախմատի 4-րդ, 3-րդ և 2րդ կարգերը։