Ձմեռային երաժշտական դպրոց 2020
ԵրազԱրտ և ARMBONE միջազգային փառատոն և վարպետության դասեր
Փետրվարի 13,14,15,16 2020թ.
2020թ. ձմեռային վարպետության դասերը կայացել են ArmBone միջազգային փառատոնի և վարպետության դասերի շրջանակներում: Հայտնի լինելով որպես Փայտյա փողային ձմեռային երաժշտական դպրոց, այն իրականացավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի իսպանացի երաժիշտների հետ համատեղ համագործակցությամբ:
Նրանք են՝ Խուան Պարդո Խիլը (տրոմբոն) և Սանտիագո Դիաս Ագիռեն (դիրիժոր, բաս տրոմբոն, նվագախմբի մեթոդաբան). Չորս օրվա ընթացքում տեղի են ունեցել 19 հայ երիտասարդ երաժիշտների և 2 հրավիրյալ մասնագետների (Ջորջ Կրիմպերիս, Հունաստան և Տոմեր Մաչկովսկի, Իսրայել/Նիդերլանդներ) մասնակցությամբ տրոմբոնի և բաս տրոմբոնի արագացված վարպետության դասեր և երկու համերգ: Եզրափակիչ համերգի տեսագրությունը հասանելի է Յութուբյան ալիքում: