Հրաչուհի Բասենցը եղել է Նյուրնբերգի օպերային թատրոնի և Դրեզդենի Semperoper թատրոնի առաջատար մեներգչուհին, որտեղ հանդես է եկել Բելլինիի, Վերդիի, Պուչինիի, Մեյերբերի, Մոցարտի օպերաների գլխավոր դերերով։
2023/24 համերգաշրջանի ավարտին Հրաչուհին մեծհաջողությամբ հանդես է եկել Royal Opera House — Covent Garden-ում Մադամ Բաթերֆլայի դերերգով, իսկ 2024-25-ի համերգաշրջանը կնշանավորվի Վիոլետայի դերերգով Տրավիատայի բեմադրությունում։ Ադրիանա Լեկուվրերի դերերգով կայացել է Բասենցի դեբյուտը Royal Opera House — Covent Garden, Վիեննայի Staatsoper, Opera National de Bordeaux, Den Norske Opera & Ballet, L’Opéra national du Rhin Strasbourg, Տել Ավիվի New Israeli Opera օպերային թատրոններում։
2024-ին տեղի է ունենալու Բասենցի դեբյուտը Հարավային Կորեայում՝ Դեզդեմոնայի դերերգով, Քիթ Ուորների Օթելլոյի բեմադրությունում։ Քովենթ Գարդենում Վիոլետայի դերերգին կհաջորդեն Չիո-Չիո-Սանի դերերգը Las Palmas Opera-ում, Տոսկայում դերերգը Լիմոժի և Վիշիի օպերային թատրոններում, ինչպես և Արիադնեն Տել Ավիվի օպերայում։
2025/26 համերգաշրջանում նախատեսվում է Բասենցի բեմելը Մադրիդի Teatro Real-ում Ամելիայի դերերգով՝ Սիմոն Բոկկանեգրա-ում։
2024-ի աշնանը Հրաչուհի Բասենցը հանդես է գալու Բրամսի Ռեքվիեմում՝ Նյուրնբերգի Meistersingerhalle-ում (դիրիժոր՝ Գվիդո Յոհաննես Ռումշտադտ)։
Հրաչուհի Բասենցը համագործակցել է անվանի դիրիժորների հետ․ Անտոնիո Պապպանո, Յոհաննես Վիլդներ, Ալեքսանդր Շելլի, Մարկ Թարդյու, Դանիել Օրեն, Անտոնիո Ֆոլիանի, Ջոն Ֆիորե, Հենրիկ Նանասի, Մարկ Մինկովսկի, Անտոնելլո Մանակորդա, Դանիել Ռուստիոնի, Ռենատո Բալսոդոննա, Սպերանցա Սկապուչի և այլ դիրիոժորներ։ Բասենցը համագործակցում է նաև հայտնի բեմադրիչներ Լաուրա Սկոցիի,Կալիքստո Բիեյտոյի, Մարիամ Կլեմենտի, Դիտեր Կաեգիի, Դավիդ ՄքՎայքըրի, Էլիա Մոշինսկու և Բրունո Ռավելլայի հետ։
Հրաչուհի Բասենցը ծնվել է Հայաստանում՝ երաժիշտների ընտանիքում։ Երևանի կոնսերվատորիանավարտել է պրոֆ Գայանե Գեղամյանի ղեկավարությամբ։ Մի շարք մրցույթների դափնեկիր է․ Musiktheater Gelsenkirchen-ի շնորհած Տարվա օպերային երգիչ կոչում և Հանդիսատեսի համակրանք մրցանակ, Բավարիայի Արվեստի մրցանակ, Voci Verdiane միջազգային վոկալ մրցույթի 2-րդ մրցանակ, ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալ, ՀՀ Սփյուռքի նախարարության Կոմիտաս մեդալ և այլ պարգևներ։ Հրաչուհին մշտապես մասնակցում է նաև Սփյուռքի հայ համայնքների մշակութային և բարեգործական ծրագրերին։
2016-ին Հրաչուհու ելույթը ՀԱՖՆ-ի հետ համընկավ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի Հայաստանյան այցելությանը և դրա հետ կապված՝ Էդուարդ Թոփչյանի առաջարկությանը ելույթ ունենալու այդ առիթով Հանրապետության հրապարակում տրվող համերգին։