Հելմուտ Դոյչը հանդիսանում է աշխարհի անվանի,լավագույն և պահանջված վոկալ կոնցերտմայստեր-դաշնակահարներից մեկը:
Ծնվել է Վիեննայում, որտեղ սովորել է կոնսերվատորիայում, երաժշտական ակադեմիայում և համալսարանում:
1965-ին Հելմուտ Դոյչին շնորհվել են Composition Prize of Vienna մրցանակը: 24 տարեկանում ստացել է պրոֆեսորի կոչում:
Չնայած այն բանին, որ դաշնակահարը հանդես է գալիս հայտնի մենակատարների հետ, նրա հիմնական նախասիրությունը կապված է երգաշարերի նվագակցության հետ: Իր կարիերայի սկզբում Դոյչը աշխատել է սոպրանո Իրմգարդ Զեեֆրիդի հետ, բայց, 12 տարի շարունակ
համագործակցել է անվանի երգիչ Հերման Պրեյի հետ: Հելմուտ Դոյչը նվագակցել է աշխարհի ամենահայտնի երգիչներին հեղինակավոր համերգասրահներում:
Ներկայումս ամենակարևոր համագործակցություններից են Յոնաս Կաուֆմանի,Դիանա Դամրաուի և Մայքլ Վոլլեի հետ տրվող համերգները: Դոյչը ձայնագրել է ավելի քան հարյուր CD: Վերջին տարիներին դաշնակահարի համար հատկապես գրավիչ է երիտասարդ տաղանդների հետ տարվող աշխատանքը:
Վիեննայում դասավանդելուց բացի, նա 28 տարի հանդիսանում է Մյունխենի Hochschule fur Musik und Theater-ի պրոֆեսոր, որտեղ վարել է Երգի մեկնաբանության դասընթացը: Նա դասավանդում է նաև տարբեր համալսարաններում և պահանջված է իր օրեցօր ընդլայնվող վարպետության դասընթացներով Եվրոպայում և Հեռավոր Արևելքում: Երիտասարդ շվեյցարացի տենոր
Մաուրո Փիթըրը Մյունխենում Դոյչի վերջին ուսանողներից է, ով դարձել է դաշնակահարի
նախընտրած մենահամերգային գործընկերներից մեկը: