Հայկ Ջուլհակյան, 12 տարեկան,Հայաստան,քաղաք Երևան։ Երաժշտությամբ զբաղվում է 5 տարեկանից։ Ավարտել է Երևանի Սայաթ- Նովայի անվան երաժշտական դպրոցը, ուսանել Իզաբելլա Պարոնյանի դասարանում։ Այժմ սովորում է Երևանի «Paronyan Music School» մասնավոր երաժշտական դպրոցում Իզաբելլա Պարոնյանի դասարանում։
2017 թ- ից մասնակցել է հայկական և միջազգային մրցույթների ու արժանացել բազմաթիվ մրցանակների( թվով 27)։
2021 թ-ից ստեղծագործում է,սովորում Արփինե Կալինինայի մոտ։Հայկը մի քանի ստեղծագործությունների հեղինակ է, որոնցից «Գետակ» ստեղծագործությունը արժանացել է 3-րդ մրցանակի է.Միրզոյանի անվան մրցույթում։
2023թ – ին «Ալիք , Երազ» (2 պիես դաշնամուրի համար) և «Կանչ» ռոմանս (խոսք՝ Վ․Տերյանի) ստեղծագործություններով Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 10 – րդ կրտսեր խմբում զբաղեցրել է 2 – րդ հորզոնականը։
2019-2023թթ․ ընդգրկված է եղել «Նոր Անուններ» ծրագրում (Հայաստան)
2020 թ-ից ընդգրկված է «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրում, որի շրջանակներում վարպետության դասեր է առել այնպիսի հանրաճանաչ դաշնակահարներից, ինչպիսիք են Արմեն Բաբախանյանը, Սերգեյ Քեչեկը, Նատալյա Տրուլը (Ռուսաստան),Թին Խուա Փընգը( Մալայզիա) , Կարինե Օհանյանը , Արմեն – Լևոն Մանասերյանը (Բելգիա), Պասկալ Գոդարը (ֆրանսիացի դաշնակահար Լոզանի կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնի ղեկավար), աշխարհահռչակ ֆին դաշնակահար, մենակատար, մանկավարժ, պրոֆեսոր Հենրի Զիգֆրիդսոնը, ՀՀ վաստակավոր ուսուցիչ դաշնակահար Կարինե Հարությունյանը, ՀԽՍՀ վատակավոր արտիստ, դաշնակահար, մանկավարժ, պրոֆեսոր Կարինե Օհանյանը:
2023 թ․ մարտից հանդիսանում է «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառու (2022-2023թթ), որի շրջանակներում վարպետության դասեր է առել այնպիսի հանրաճանաչ դաշնակահարներից, ինչպիսիք են), Եկվոն Սունվուն (Հրվ․ Կորեա), Անաստասիա Տերենկովան(Ռուսաստան), Անդրեյ Գուգնինը (Ռուսաստան), Հայկ Մելիքյանը(Հայաստան)։
01․02․24 – 15․02․24 մասնակցել է Դուբայում կայացած inClassica International Music Festival փառատոնին, որի շրջանակներում վարպետության դասեր է առել այնպիսի համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտներից ինչպիսիք են Ashley Wass — ը (UK), Hae – Young Kim – ը (South Korea):
11.05.24 – 15.05.24 մասնակցել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթին և զբաղեցրել առաջին հորիզոնականը։