Ծնվել է 2005 թ., սովորում է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի հոբոյի դասարանում, դասատու՝ Հարություն Շախկյան:
Հայկ Հեքեքյանն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում զանազան միջոցառումների, համերգների, փառատոների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, մասնակցում է մրցույթների՝ նվաճելով մրցանակային տեղեր.
— «Արտ-Մյուզիք» արվեստի միջազգային VII-X մրցույթ-փառատոներ, II, I, I, ապա 2 անգամ՝ Մեծ մրցանակներ (Գրան Պրի), Հայաստան, 2016-2020 թթ.,
— «Երազարտ» ամառային երաժշտական դպրոցի շրջանակներում վարպետաց դասեր (դասախոս՝ Հ․ Շախկյան), «ԵրազԱրտի» ամենամյա փառատոն, գալա-համերգներ, Հայաստան, 2016- 2022 թթ.,
— «Վերածնունդ» միջազգային IX-XI մրցույթ-փառատոներ, I մրցանակ, Հայաստան, 2017-2019 թթ.,
— Օ. Տակտակիշվիլիի անվան միջազգային մրցույթ, դիպլոմ, Վրաստան, 2018 թ.,
— Ֆրանկոֆոն երկրների հայաստանյան գագաթաժողովի բացման արարողություն, Հայաստան, 2018 թ.,
— Փողային գործիքների երկփուլանի մրցույթ Երևանում և Գյումրիում, I մրցանակ, Հայաստան, 2019 թ.,
— «Շչելկունչիկ» հեռուստատեսային միջազգային մրցույթ, Ռուսաստան, 2019 թ.,
— «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի մրցույթ, ընտրվել է հիմնադրամի 10 կրթաթոշակառուների թվում, Հայաստան, 2020 թ.,
— «Հյուսիսային միջազգային առցանց մրցույթ», II մրցանակ, Շվեդիա, 2020 թ.,
— “Talents of Europe” միջազգային երկփուլանի մրցույթ, I մրցանակ, Իսպանիա, 2021թ.,
— Սերգեյ Պրոկոֆյևին նվիրված «Մետաքսե ուղի»/”Шелковый путь” միջազգային երկփուլանի մրցույթ, I մրցանակ, Ռուսաստան, 2021 թ.,
— Ստոկհոլմի 8-րդ միջազգային երեք-փուլանի մրցույթ, I մրցանակ և հանդիսատեսի համակրանքի դիպլոմ, Շվեդիա, 2021 թ.,
— “Nouvelles Etoiles” (Նոր Աստղեր) պատանի տաղանդավոր երաժիշտների մրցույթ, I մրցանակ, Ֆրանսիա, 2021 թ.,
— Մեդիչի միջազգային երաժշտական երկփուլանի մրցույթ, I մրցանակ, Բելգիա, 2021 թ.,
— Ինկլասսիկա միջազգային փառատոն (Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամ), Մերձավոր Արևելքի Դասական Ակադեմիայի շրջանակներում 48 վարպետաց դաս, 44 համերգ, ելույթ Հայաստանի Պետական Սիմֆոնիկ Նվագախմբի հետ (գեղ. ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան, համերգի հրավիրյալ դիրիժոր՝ Ֆելիքս Կորոբով), Արաբական Էմիրաթներ, 2021 թ.,
— «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի մրցույթ, 86 մասնակիցներից ընտրվել է 15 – ի թվում՝ դառնալով հիմնադրամի կրթաթոշակառու, Հայաստան, 2021 թ.,
— ԱՊՀ մասնակից-երկրների 15-րդ Երիտասարդական Դելֆյան խաղեր, դիպլոմ, Ռուսաստան, ԱՊՀ, 2021 թ.,
— Ֆիլադելֆիայի Միջազգային Երաժշտական Փառատոն, Կոնցերտների մրցույթ, I մրցանակ, ԱՄՆ, 2021 թ.,
— «ԵրազԱրտ» կազմակերպության՝ փողային գործիք տրամադրելու մրցույթ, հաղթել և նվաճել է «ԵրազԱրտի» և “YAMAHA” ընկերության տրամադրած պրոֆեսիոնալ հոբոյով կատարողական գործունեություն ծավալելու իրավունք, Հայաստան, 2021թ.,
— Լոնդոնի Դասական Երաժշտական երկփուլանի մրցույթ (London Classical Music Competition), I մրցանակ, Մեծ Բրիտանիա, 2022 թ.,
— «ՀԲԸՄ-ն բացահայտում է տաղանդներ» փողային գործիքների կատարողների մրցույթ, Մեծ Մրցանակ (Գրան պրի), Հայաստան, 2022 թ.,
— “Grand Piano in Palace” 6-րդ միջազգային երաժշտական մրցույթ-փառատոն, Սանկտ-Պետերբուրգ – Երևան, 2022 թ.,
— «Կոլեգիում Մյուզիքում» 65-րդ ամառային ամենամյա ակադեմիա, Պոմերսֆելդեն, Վայնշտայն ամրոց, Գերմանիա, 2022 թ.,
— Միջազգային Ամառային Ակադեմիայի (ISA) շրջանակներում Փողային գործիքների վարպետաց դասեր Փայերբախում (պրոֆեսոր Քրիստիան Վետցել), Ավստրիա, 2022 թ.,
— Տոկիոյի միջազգային երաժշտական մրցույթ, I մրցանակ, Ճապոնիա, 2022 թ.,
— «Մոսկվան դիմավորում է ընկերներին» փառատոնի հանդիսավոր բացում, ելույթ «Մոսկվայի Վիրտուոզներ» նվագախմբի հետ, գեղ. ղեկ և դիր.՝ Վլադիմիր Սպիվակով, Ռուսաստան, 2022 թ.,
— «ԲԹՀՎՆ Վիեննա» միջազգային մրցույթ, III մրցանակ, Ավստրիա, 2022թ.,
— «Ամադեուս» միջազգային մրցույթ, I մրցանակ, Ավստրիա, 2022թ.
— «Բիրմինգհեմ» միջազգային մրցույթ, II մրցանակ, Մեծ Բրիտանիա, 2022 թ.
— «Եվթերպա» միջազգային մրցույթ, I մրցանակ, Գերմանիա, 2023 թ.
— «Ֆորում Արտիում» ծրագրի շրջանակներում վարպետաց դասեր Գերմանիայի Օսնաբրյուք քաղաքում (պրոֆեսոր Քրիստիան Վետցել), Գերմանիա, 2023թ.:
Հայկն անդամակցում է պատանի տաղանդների «Նոր Անուններ» ծրագրին, նաև «Արտիս Ֆուտուրա» մշակույթի և արվեստի պահպանման և զարգացման միջազգային հիմնադրամի կրթաթոշակառու է, «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի անդամ:
Հայկ Հեքեքյանը հանդես է եկել Հայաստանի Պետական Կամերային Նվագախմբի հետ, դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան, (2021 թ., Հայաստան), դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան, (2021 թ., Հայաստան), Հայաստանի Պետական Սիմֆոնիկ Նվագախմբի հետ, գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան, դիրիժոր՝ Ֆելիքս Կորոբով (Արաբական Էմիրաթներ, 2021 թ.) և դիրիժոր՝ Ս. Սմբատյան (2022 թ., Հայաստան), Սանկտ-Պետերբուրգի սիմֆոնիկ նվագախմբի հետ. գեղ. ղեկավար՝ Սերգեյ Ստադլեր, դիրիժոր՝ Պավել Պետրենկո Սանկտ-Պետերբուրգի Պետական Ակադեմիական Կապելլայի դահլիճում (2021 թ., Ռուսաստան), Մոսկվայի «Ռուսական Ֆիլհարմոնիա» սիմֆոնիկ նվագախմբի հետ, դիր.՝ Սերգեյ Տարարին, Մոսկվայի Երաժշտության Միջազգային Տան Սվետլանովի անվան դահլիճում (2022 թ., Ռուսաստան), «Մոսկվայի Վիրտուոզներ» նվագախմբի հետ, գեղ. ղեկ և դիր.՝ Վլադիմիր Սպիվակով (2022 թ., Ռուսաստան), Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, դիրիժոր՝ Հ. Արզումանյան (2022 թ., Հայաստան):
Հայկը երգում է Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբում, որի կազմում բազմաթիվ համերգներով հանդես է եկել հայրենիքում և արտերկրում, մասնակցել փառատոների, գիտաժողովների, սեմինարների (Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Վրաստան, Շվեյցարիա, Դանիա, Գերմանիա, Հոլանդիա, Բելգիա, Իսրայել)։
Մասնակցել է վարպետաց դասերի անվանի հոբոյահարների ղեկավարությամբ՝ Ֆիլիպ Նոդել (Ռուսաստան), Կոիչի Օսադա (Ճապոնիա), Մարտին Ֆրուտիգեր (Շվեյցարիա), Քրիստոֆ Հարթման (Գերմանիա), Պավել Օռլով (Ռուսաստան), Լիոր Միշել (Իսրայել), Քրիստիան Վետցել (Գերմանիա), Մարտինե Վառնիկ (Օման), Հանսյորգ Շելլենբերգեր (Գերմանիա), Մաքսիմ Օրեխով (Ռուսաստան):