Համահայկական նվագախումբ 2018
Մայիսի 9-ին և 14-ին Համահայկական նվագախումբը, աշխարհի տարբեր երկրների երաժիշտների, ինչպես նաև Հայաստանի և Արցախի երգչախմբերի հետ, համերգային ծրագրով հանդես եկավ Ստեփանակերտում և Երևանում` միավորելով դասական և փոփ երաժշտության հայ կատարողներին, ինչպիսիք են Գուրգեն Բավեյանը, Պերճ Քարազյանը, Հովհաննես Այվազյանը, Ջուլիետտա Ալեքսանյանը, Արտակ Ստեփանյանը, Տիգրան Քաղվեջյանը, Դանիել Մելքոնյանը, ինչպես նաև Սոնա Ռուբենյանը, Արսեն Գրիգորյանը, Գայա Արզումանյանը և Կամո Սեյրանյանը:
Ի հիշատակումն Շուշիի ազատագրման, Սարդարապատի ճակատամարտում և Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակների և Հայաստանի առաջին հանրապետության հռչակման հարյուրամյակի՝ «Փյունիկը» թևածեց ողջ ամսվա ընթացքում՝ մեր սրտերում թողնելով հաղթանակների շունչը:
Հատուկ նախագծի համար, Հայաստանի մշակույթի նախարարության հանձնարարությամբ, գրվեցին նոր ստեղծագործություններ. Տիգրան Մանսուրյան՝ «Վերածննդից — հաղթանակ» և Ռոբերտ Ամիրխանյան` «Ազգի համբույրն է հերոսի դեմքին»: Հնչեցին նաև Արամ Խաչատրյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսեյ Հեքիմյանի, Դեն Յեսսիանի, Տիգրան Չուխաջյանի, Արմեն Սմբատյանի, Ավետիս Բերբերյանի, Արթուր Գրիգորյանի և Կոնստանտին Պետրոսյանի ստեղծագործություններից: