Համահայկական երգչախումբ 2018
Համահայկական նվագախմբի (2017) հաջողությունից հետո, 2018թ.-ին որոշվեց ընդլայնել նախագծի շրջանակները և կամուրջ ստեղծել Վերածննդի և Հաղթանակի միջև: 2018թ.-ի ուլիսի 5-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ նորաստեղծ Համահայկական երգչախմբի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ Հովհաննես Չեքիջյանի և Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Համերգին մասնակցելու նպատակով միավորվեցին Հայաստանի ազգային ակադեմիական, Հայաստանի և Երևանի պետական կամերային, «Հովեր» պետական կամերային և Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախմբերը:
Համերգային ծրագրում ներառված էին Մակար Եկմալյանի, Կոմիտասի, Էդգար Հովհաննիսյանի, Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, այդ թվում նաև Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ջուզեպպե Վերդիի, Շառլ Գունոյի և Ջոակինո Ռոսինիի ստեղծագործություններից: