Բազմակողմանիորեն օժտված երաժիշտ Կարոլին Վիդմանի գործունեությունը ընդգրկում է մենահամերգներ, կամերային երաժշտության երեկոներ և ելույթներ նվագախմբերի հետ, ծրագրում ունենալով լայն երկացանկ` սկսած դասական երաժշտությունից մինչև ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների պրեմիերաներ: Որոշ համերգներում նա հանդես է գալիս որպես մենակատար ջութակահար և դիրիժոր:
2017-ին Վիդմանին շնորհվել է Bayerischer Staatspreis մրցանակը, ի նշան նրա անհատականության և բացառիկ երաժշտականության: Կարոլին Վիդմանը 2016-ին արժանացել է նաև Classical Music Award մրցանակին (կոնցերտի անվանակարգում)՝ Մենդելսոնի և Շումանի Ջութակի կոնցերտների ձայնագրության համար՝ Եվրոպայի կամերային նվագախմբի ընկերակցությամբ և ECM ձայնագրման ֆիրմայում: Այտեղ մենակատարը նաև իր ջութակով ղեկավարում էր նվագախումբը:
2013-ին Միջազգային դասական երաժշտության մրցանակաբաշխության ժամանակ Կարոլին Վիդմանին շնորհվել է Տարվա երաժիշտ տիտղոսը: Վիդմանը հանդես է եկել անվանի նվագախմբերի հետ. Berliner Philharmoniker, Orchestre de Paris, Orchestre National de France, Czech Philharmonic, Շվեդիայի Radio Symphony, Վիեննայի Radio Symphony, London Philharmonic, BBC Symphony, Bayerische Rundfunk և այլ նվագախմբեր (դիրիժորներ՝ Սըր Սայմըն Ռեթըլ, Ռիկարդո Շայի, Էդվարդ Գարդներ, Վլադիմիր Յուրովսկի, Սակարի Օրամո, Դանիել Հարդինգ, Ֆրանսուա -Քսավիեր Ռոթ, Սանտու- Մաթիաս Ռուվալի, Յուկկա-Պեկկա Սարաստե և այլ հայտնի դիրիժորներ):
Կարոլին Վիդմանը հեղինակավոր փառատոների մշտական մասնակից է. Բեռլինի Musikfest, Salzburger Festspiele, Lucerne Festival, Փարիզի Festival Automne, Բոննի Beethovenfest և այլ փառատոներ:
Վերջերս կայացած նրա համերգների թվում են ելույթները Los Angeles Philharmonic հետ (դիրիժոր՝ Էսա-Պեկկա Սալոնեն), Scottish Chamber Orchestra-ի հետ (դիրիժոր՝ Մաքսիմ Եմելյանիչև), Munich Philharmonic-ի, Dresden Philharmonic-ի, Barcelona Symphony-ի, Deutsches Symphonie-Orchester-ի (դիրիժոր՝ Ռոբին Տիչիատի) հետ, դեբյուտը New York Orpheus Chamber Orchestra-ի հետ, Vienna Radio Symphony Orchestra-ի հետ՝ Musikverein-ում և WDR Rundfunk Sinfonieorchester-ի հետ:
2021/22 համերգաշրջանում Կարոլին Վիդմանը իրականացրել է երկու նոր ստեղծագործությունների պրեմիերաներ՝ Գեորգ Ֆրիդրիխ Հասսի և Լիզա Շտրայխի Ջութակի կոնցերտներ, Բազելի և Մյունխենի կամերային նվագախմբերի հետ:
2023-24 համերգաշրջանում Կարոլին Վիդմանը կրկին ելույթներ կունենա Berliner Philharmoniker-ի և Royal Stockholm Philharmonic-ի հետ Յորգ Վիդմանի թիվ 2 Ջութակի կոնցերտով: Ծրագրված են նաև ջութակահարի համերգները City of Birmingham Symphony Orchestra, Musikkollegium Winterthur, Deutsche Radio Philharmonie Saarbrücken, Filarmonica Toscanini, NDR Radiophilharmonie Hannover, Netherlands Radio Symphony, Polish National Radio Symphony, Indianapolis Symphony, Oregon Symphony և այլ նվագախմբերի հետ, ինչպես և ելույթներ Schwetzinger SWR Festspiele-ում և Պրահայի Spring International Music Festival-ում:
Կարոլին Վիդմանը նվագում է Գվադանինիի ջութակով՝ կերտված 1782-ին, որը նրան տրամադրել է Բարեգործական միությունը: