Առաջին կատարումը` 1806, Վիեննա: Այս կոնցերտը համաշխարհային նվագացանկի գլուխգործոցներից է: Ոչ այնքան տեխնիկական հագեցվածությունը, որքան բովանդակության խորությունը ջութակահարից պահանջում են երաժշտական լիակատար հասունություն: Երաժշտության մեջ գերիշխում են քնարական կերպարները, մշակման բաժիններում նկատելի են դրամատիկական վերելքի դրվագներ: Իդեալական հավասարակշռության մեջ են մենակատարի և նվագախմբի նվագաբաժինները: Այս գործը հերթական քայլ էր բեթհովենյան սիմֆոնիզացված կոնցերտի ստեղծման ճանապարհին: