Լուցիուս Հեմմերը ծնվել է 1965-ին: Մեծացել է Հանովերում, որտեղ և սկսել է իր երաժշտական կրթությունը, նախ որպես ֆագոտահար, ապա և դիրիժոր՝ ուսանելով պրոֆ.Լուիս Բիավային Ֆիլադելֆիայում, այնուհետև, Սերջիու Չելիբիդակեին՝ Մյունխենում: Մասնակցել է անվանի դիրիժորներ Իլյա Մուսինի և Վալերի Գերգիևի վարպետության դասընթացներին:
Երկար տարիներ Լուցիուս Հեմմերը եղել է “Camerata Academica Munich”-ի գեղարվեստական ղեկավարը: Ղեկավարել է նաև “Munich Chamber Symphony” և “Philharmonie of the 21st Century” նվագախմբերը: Նրա ղեկավարած նվագախմբերի թվում են.
the “Virtuosi di Praga”, “SHMF Chamber Philharmonic”, “Haddonfield Symphony Orchestra”, “Temple Symphony”, “Philharmonie of Nations”, “Czech Chamber Philharmonic” և “Philharmonia Hungarica” նվագախմբերը:
Որպես հրավիրյալ դիրիժոր հանդես է եկել Ճապոնիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպայի երկրներում: Լուցիուս Հեմմերը Չինաստանում պարբերաբար ղեկավարել է մեծ թվով նվագախմբեր. Shenzhen Symphony Orchestra”, “Wuhan Philharmonic”, “Tinajin Symphony Orchestra”, “Hunan Symphony”, Shaanxi Symphony Orchestra, Chengdu Symphony և այլ նվագախմբեր:
Կորեայում ղեկավարել է “Insiem Philharmonic”-ը, Չեխիայում՝ Hradec Kralove Philharmonic և “Karlsbad Symphony Orchestra”-ները, Եգիպտոսում՝ “Cairo Symphony Orchestra” նվագախումբը:
Համագործակցել է համաշխարհային համբավ ունեցող դիրիժորներ Լեոնարդ Բերնսթայնի, Սըր Ջորջ Շոլթիի և Վալերի Գերգիևի հետ: Նրա ղեկավարությամբ հանդես են եկել հայտնի դաշնակահարներ Յուստուս Ֆրանցը և Քրիստոֆ Էշենբախը՝ Schleswig-Holstein Music Festival-ի շրջանակներում:
Լուցիուս Հեմմերը դասավանդել է Մյունխենի University of Music-ում, իսկ ներկայումս հանդիսանում է Նյուրնբերգի University of Music-ի պրոֆեսոր:
Հեմմերը Հելմուտ Էրդմանի և Վիհելմ Ռետիխի ստեղծագործությունների առաջին կատարողն է: Ձայնագրություններ է կատարել ռադիոկայանների համար: Թողարկել է CD-ներ և մասնակցել Գերմանիայի հեռուստատեսության և 3Sat հեռուստաալիքի հաղորդումներին:
Լուցիուս Հեմմերը մի շարք մրցույթների մրցանակակիր է: Նա նաև եղել է Konrad Adenauer Foundation-ի կրթաթոշակառու: Բացի դիրիժորական գործունեությունից Հեմմերը աշխատում է նաև որպես երաժշտական մենեջեր: 2003 թվականից ի վեր նա Nuremberg Symphony Orchestra-ի գեղարվեստական ղեկավարն է:
2019-ին Հեմմերին շնորհվել է Nuremberg University of Music-ի Պատվավոր պրոֆեսորի կոչում: