Ծնվել է 2013 թ.- ին Թէհրանում. Սովորում է Հայոց Ազգային Արաքս դպրոցի 5-րդ դասարանում:
Հինգ տարեկանից դաշնամուրի դասեր է առել իր մորից՝ Ռեբեկա Աշուղեանից: Այնուհետև ուսումը շարունակել է
Դէլբար Հակիմովայի ղեկավարությամբ: 2021 թ.- ից սովորում է Արմեն Բաբախանյանի ղեկավարությամբ: Միաժամանակ երաժշտության տեսության, սոլֆեջոյի և հարմոնիայի դասեր է առնում Վաչէ Շարաֆյանից։ Լուսիան մի շարք դաշնամուրային մրցույթների մրցանակակիր է, այդ թվում.
AGBU Armenia 2023 Piano Competition (Գրան Պրի մրցանակ),.
ԱՄՆ-ի Connecticut Chopin Institute Future Stars 2022 International Piano
Competition (1-ին մրցանակ),.
Հայաստանի Harmonium OnlinePlus International Piano Competition 2021 (մրցանակակիր)
«Մալիզիայի UCSI-5th International Piano Festival and Competition 2022 (վարպետաց դասի ընտրեալ):
Ինչպես նաև նա Նոր Անուններ 11-րդ միջազգային շնորհալի պատանի երաժիշտ կատարողների փառատոնին, Թէհրանի Հայոց Կրթական Խորհրդի մշակութային փառատոնին (2023) և Իրանի Ուսումնադաստիարակչության Նախարարության «Ջաբեր
էբնէ Հայան» փառատոնի երաժշտական բաժնում (2023) ստացել է բարձրագույն գնահատականներ և արժանացել պատվո վկայագրերի։
Լուսիան մասնակցել է միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների վարպետաց դասերին. Նատալեա Տրոլ, Պասկալ Գոդառ, Մինորու Միվրա և Ուրսուլա Ֆոն Լէրբեր։