Լիպարիտ Ավետիսյանը իր սերնդի ամենակայացած լիրիկական տենորներից է: Նա ելույթներ է ունեցել անվանի օպերային թատրոններում. Լոնդոնի Royal Opera House Covent Garden, Բեռլինի State Opera և Deutsche Oper, Ցյուրխի օպերա, Opera Australia, Bayerische Staatsoper, Դրեզդենի Semperoper, Ֆրանկֆուրտի օպերա, Համբուրգի State Opera, Օսլոյի Den Norske Opera, Ստրասբուրգի Opera du Rhin, Seattle Opera, Մոսկվայի Մեծ թատրոն և այլ թատրոններ: 2017-19 որպես հրավիրյալ արտիստ հանդես է եկել Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ Դանչենկոյի անվ. թատրոնում: 2016-ից Լիպարիտը Երևանի օպերային թատրոնի արտիստ է, որտեղ նա գլխավոր դերերգով ելույթ է ունենում Տրավիատա, Կարմեն, Բեհոմ, Սևիլյան սափրիչ և Ալեկո օպերաներում:
Լիպարիտ Ավետիսյանի երկացանկում են հայտնի տենորային դերերգեր. Ալֆրեդո՝ Տրավիատա, Ռուդոլֆ՝ Բոհեմ, Մանտուայի դուքս՝ Ռիգոլետո, Էդգարդո՝ Լուչիա դի Լամերմուր, Նեմորինո՝ Սիրո ըմպելիք, Դե Գրիյե՝ Մանոն Լեսկո, Դոն Խոսե՝ Կարմեն, Դոն Օտտավիո՝ Դոն Ջովանի, Կոմս Ալմավիվա՝ Սևիլյան սափրիչ, Վոդեմոն՝ Իոլանտա և Լենսկի՝ Եվգենի Օնեգին:
Վերջերս նա հանդես է եկել Covent Garden-ում (Ռիգոլետո) և Berlin Philharmonic նվագախմբի հետ (Իոլանտա):
Կայացել է Լիպարիտի բեմելը Բադեն-Բադենի Զատկի փառատոնում՝ Վոդեմոնի դերերգով և Օսլոյի Den Norske Opera- ում Հերցոգի դերերգով՝ Ռիգոլետո օպերայում:
Սանտա Չեչիլիայի Accademia Nazionale նվագախմբի հետ, դիրիժոր Սըր Անտոնիո Պապպանոյի ղեկավարությամբ, մասնակցել է Վերդիի Օթելլո օպերայի ձայնագրությանը Sony Classical ֆիրմայում:
Ավետիսյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի Սպիտակ գիշերների աստղեր XXI-րդ միջազգային փառատոնին, Զատկի փառատոնին (Մոսկվա), Beethoven Fest-ին (Լեհաստան), Mustonen Fest-ին (Էստոնիա) և Midem Fest-ին (Ֆրանսիա):
Նա նաև ելույթներ է ունեցել Նյու Յորքի Կարնեգի Հոլլում՝ Eվգենի Կիսսինի համերգում և Վաշինգտոնի Strathmore Music Center-ում՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյակին:
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ մասնակցել է Մոցարտի Ռեքվիեմի, Մալերի Երգ Երկրի մասին սիմֆոնիա-կանտատի կատարմանը:
Լիպարիտը համագործակցել է անվանի դիրիժորներ Սըր Անտոնիո Պապպանոյի, Դանիել Օրենի, Կիրիլ Պետրենկոյի, Ֆաբիո Լուիզիի, Անտոնելլո Մանակորդայի, Բերտրան դե Բիլլի, Էդուարդ Թոփչյանի և այլ դիրիժորների հետ:
2023/24-ին Լիպարիտ Ավետիսյանը հանդես է եկել Լոնդոնի, Թուրինի, Օմանի, Դրեզդենի, Նիդեռլանդների և Լոս Անջելեսի օպերային թատրոններում՝ Սիրո ըմպելիք, Բոհեմ, Տրավիատա բեմադրություններում:
Նախատեսված են նրա ելույթները Covent Garden, Wiener Staatsoper և Bayerische Staatsoper թատրոններում:
Լիպարիտ Ավետիսյանը ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվ.կոնսերվատորիան և Երևանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիան: Լիպարիտը Մարիա Բիեշուի անվ.միջազգայի մրցույթի (3-րդ մրց.) և Մուսլիմ Մագոմաևի անվ.3-րդ միջազգային մրցույթի դափնեկիր է: 2017-ին նա արժանացել է Ոսկե Դիմակ մրցանակի, Օնեգին Ազգային օպերային մրցանակին (Սանկտ Պետերբուրգ, 2016), Արտավազդ Ազգային թատերական մրցանակին (Տարվա լավագույն դերասան անվանակարգում, Երևան, 2016), ինչպես և Swallow Music Awards մրցանակաբաշխության Լավագույն օպերային երգիչ մրցանակին: Լիպարիտ Ավետիսյանը ՀՀ Վաստակավոր արտիստ է: