Լիզ դը լա Սալ, դաշնամուր Լիզ դը լա Սալը իր 15-ամյա գործունեության ընթացքում իրավամբ ձեռք է բերել մեր ժամանակի երիտասարդ սերնդի ամենազգայուն և հասուն երաժիշտներից մեկի համբավը:
2023/24 համերգաշրջանում նա ելույթներ է ունեցել Royal Scottish National Orchestra-ի հետ՝ Թոմաս Զյոնդերգարդի ղեկավարությամբ, Շոտլանդիայում կայացած հյուրախաղերում և Զալցբուրգի Grosses Festspielhaus-ում:
Նախորդ համերգաշրջաններում Լիզ դը լա Սալը ելույթներ է ունհեցել Orchestre National de France (դիր. Ստեֆան Դենեվ), Royal Stockholm Philharmonic, Վաշինգտոնի National Symphony Orchestra (դիր.Սիմոն Յանգ), Միլանի I Pomeriggi Musicali (դիր. Ջեյմս Ֆեդեք), Oxford Philharmonic Orchestra, Macao Symphony Orchestra և Բոննի Beethoven Orchester և այլ նվագախմբերի հետ:
Ելույթներ է ունեցել ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ասիայի ամենահայտնի նվագախմբերի հետ, անվանի դիրիժորներ՝ Հերբերտ Բլոմշտեդտի, Ֆաբիո Լուիզիի, Ջեյմս Քոնլոնի, Ջանանդրեա Նոզեդայի, Քշիշտոֆ Ուրբանսկու, Անտոնիո Պապպանոյի, Կարինա Կանելակիսի, Անդրես Օրոշկո- Էստրադայի, Ջեյմս Գաֆֆիգանի, Օսմո Վանսկայի, Սեմյոն Բիչկովի, Դեննիս Ռասսըլ Դեվիսի և այլ դիրիժորների ղեկավարությամբ:
Լիզ դը լա Սալի համերգները տեղի են ունեցել աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում. Վիեննայի Musikverein, Ամստերդամի Concertgebouw, Մյունխենի Herkulessaal, Բեռլինի Philharmonie, Ցյուրիխի Tonhalle, Լյուցերնի KKL, Բրյուսելի Bozar, Լոնդոնի Wigmore Hall և Royal Festival Hall, Փարիզի Théâtre des Champs-Elysées, Լոս Անջելեսի Hollywood Bowl և այլ սրահներ:
Լիզ դը լա Սալը մասնակցել է բազմաթիվ հեղինակավոր փառատոների. Klavier Festival Ruhr, Bad Kissingen, Verbier, La Roque d’Anthéron, Bucharest Enescu Festival, Aspen և Ravinia փառատոներ:
2014-ին Լիզ դը լա Սալը դարձել է Ցյուրիխի օպերայի Ռեզիդենտ արտիստը և Wiener Symphoniker-ի հետ ելույթներ է ունեցել Նյու Յորքի Լինքոլն կենտրոնի Great Performers Series համերգաշարում:
Դաշնակահարը վարպետության դասեր է անցկացնում իր համերգային ելույթների հետ կապված քաղաքներում:
Լիզ դը լա Սալի ճանաչում ստացած ձայնագրությունների թվում է Շոպենի ստեղծագործությունների ձայնասկավառակը, Լիստի 200-ամյակին նվիրված ձայնասկավառակը և Բախի ալբոմը (Naïve ֆիրմայում), արժանանալով Diapason ամսագրի՝ Diapason d’Or և Gramophone-ի Editor’s Choice մրցանակներին: Կատարել է նաև ձայնագրություններ Sony Classical և Deutsche Grammophon ֆիրմաներում: Նրա վերջին “When do we Dance?” անվանումով ալբոմը թողարկվել է 2021-ին: Լիզ դը լա Սալը նվագել սկսել է չորս տարեկանից և առաջին ելույթը կայացել է հինգ տարեկանում՝ Radio France-ի կենդանի հեռարձակմամբ: Սովորել է Փարիզի կոնսերվատորիայում և առաջին բեմելը տեղի է ունեցել Ավինյոնում: Փարիզի մենահամերգը կայացել է Լուվրում: Համագործակցել է Պասկալ Նեմիրովսկու հետ և երկար տարիներ օգտվել է Ժենեվև Ջոյ-Դյութիլյեի արժաքավոր խորհուրդներից:
Լիզ դը լա Սալը մի շարք միջազգային մրցույթների հաղթող է (ԱՄՆ, Գերմանիա, բազմիցս՝ Ֆրանսիա):