Ծնվել է Հանովերում: Կրթությունը ստացել է Հանովերում, Զալցբուրգում և Քյոլնում:
1997-2005-ին Ինգո Մեցմախերը եղել է Համբուրգի Staatsoper-ի դիրիժորը և գեղարվեստական ղեկավարը, 2005-2007-ին հանդիսացել է Բեռլինի Deutsches Symphonie-Orchester-ի գլխավոր դիրիժորը և գեղարվեստական ղեկավարը: 2016-ից հանդիսանում է Հանովերի KunstFestSpiele Herrenhausen-ի գեղարվեստական ղեկավարը:
2024/25 համերգաշրջանում կկայանան Մեցմախերի, արդեն թվով հինգերորդ հյուրախաղերը Gustav Mahler Jugendorchester-ի հետ, ինչպես և ելույթները Gewandhausorchester, Orquesta Sinfónica de RTVE, Wiener Symphoniker, SWR Symphonieorchester, NDR Elbphilharmonie Orchester և Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Ղեկավարելու է նաև օպերային ներկայացումներ. Ֆրանչեսկո Ֆիլիդեյի Il nome della rosa օպերան՝ Լա Սկալայում, Գեորգ Ֆրիդրիխ Հաասի …heraus in Luft und Licht օպերան՝ Վիեննայի Klangforum-ում, ինչպես և ելույթներ Czech Philharmonic և Czech Philharmonic Youth Orchestra նվագախմբերի հետ՝ Պրահայի Դվորակ փառատոնում: 2025-ի մայիսին Մեցմախերի ղեկավարությամբ տեղի կունենա 10-րդ KunstFestSpiele Herrenhausen փառատոնը:
Մեցմախերի նախորդ համերգաշրջանների հիշարժան ձեռքբերումներից են Ռիմի Die Eroberung von Mexico օպերայի բեմադրությունը, Էնեսկուի Էդիպոսը, Նոնոյի Intolleranza 1960-ը, Վերդիի Ֆալստաֆը (Զալցբուրգի փառատոն), Ռ.Շտրաուսի Սալոմեն (d’Aix-en-Provence փառատոն), Շոստակովիչի Մցենսկի Լեդի Մակբեթը (Փարիզ), Բրաունֆելսի Die Vogel (Bayerische Staatsoper) և այլ բեմադրություններ:
Ինգո Մեցմախերը ղեկավարել է մի շարք անվանի նվագախմբեր. Քլիվլենդի նվագախումբ, Wiener Philharmoniker, Orchestre Philharmonique de Radio France, Symphonieorchester des Bayerischen Rundfunks, Oslo Philharmonic, Swedish Radio Symphony Orchestra, Helsinki Philharmonic, Ensemble Modern և այլ նվագախմբեր:
KunstFestSpiele Herrenhausen փառատոնում Ինգո Մեցմախերը NDR Radiophilharmonie նվագախմբի և Գերմանիայի տարբեր շրջանների երգչախմբերի ուժերով իրականացրել է Շյոնբերգի Գուրրեի երգերը, Բեռլիոզի Ռեքվիեմը, Մալերի թիվ 8 սիմֆոնիան և Բերնսթայնի Մեսսան:
Որպես դաշնակահար Մեցմախերը մենահամերգներով հանդես է եկել անվանի երաժիշտներ Քրիստին Շեֆերի, Քրիստիան Գերհահերի, Մաթիաս Գյորնեի, Գեորգ Նիգլի հետ՝ Aspen Music Festival-ում , Լոնդոնի Wigmore Hall-ում, Schubertiade Schwarzenberg փառատոնում, Salzburger Festspiele-ում և KunstFestSpiele Herrenhausen փառատոնում:
Ինգո Մեցմախերը բազմաթիվ ձայնագրություններ է կատարել, որոնց թվում 1999-2004-ը Համբուրգում անցկացված Նոր Տարվա նախօրեի լեգենդար համերգաշարը՝ Ով է վախենում 20-րդ դարի երաժշտությունից խորագիրով: Ձայնագրել է նաև Հարթմանի սիմֆոնիաների շարքը, Հենցեի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային պրեմիերան, Օլիվիե Մեսիանի Eclairs sur l’Au-delà-ը, Փֆիցների Von deutscher Seele-ն, Շոստակովիչի Մցենսկի Լեդի Մակբեթը, Նոնոյի Պրոմեթևսը և այլ ստեղծագործություններ: