Վենեսուելայում ծնված ամերիկացի դիրիժոր Իլյիչ Ռիվասի դեբյուտը կայացել է 16 տարեկանում՝ Atlanta Symphony Orchestra-ի հետ, որին հաջորդել են նրա հաջողված ելույթները Եվրոպայի և ԱՄՆ-ի հեղինակավոր նվագախմբերի հետ, որոնց թվում. London Philharmonic, Swedish Radio Symphony, Royal Stockholm Philharmonic, Gothenburg Symphony, Stuttgart Radio Symphony, Frankfurt Radio Symphony, NDR Radiophilharmonie Hanover, Orchestre de la Suisse Romande, Orquesta Sinfonica de Castilla y Leon, Orquesta Sinfonica de Galicia և այլ նվագախմբեր: Որպես դիրիժորի ասիստենտ Իլյիչ Ռիվաս աշխատել է London Philharmonic Orchestra-ի հետ, որին հաջորդել է նրա դեբյուտը Royal Festival Hall-ում՝ նույն նվագախմբի աբոնեմոնտային համերգների շարքում: Փիբոյ կոնսերվատորիայում սովորելու տարիներին Ռիվասին հնարավորություն է ընձեռվել երկու տարի աշխատելու Baltimore Symphony Orchestra-ի հետ, լեգենդար պրոֆեսոր Գուստավ Մայերի ղեկավարությամբ:
Այս տարիներին նա հնարավորություն է ունեցել աշխատելու հայտնի դիրիժոր Մարին Էլսոփի ղեկավարությամբ: Անվանի դիրիժոր Մայքլ Թիլսըն Թոմասը Սիդնեյի օպերային թատրոնում Ռիվասին հրավիրել է ղեկավարելու YouTube Symphony Orchestra-ն: Ռիվասը մեծ փորձառություն է ձեռք բերել երիտասարդ երաժիշտների և ուսանողական անսամբլների հետ աշխատելիս: Ղեկավարել է Verbier Festival Orchestra-ն, Լոնդոնի Royal College of Music-ի նվագախումբը և Մելբուռնի Australian National Academy of Music-ի նվագախումբը, ինչպես և Հյուսիսային և Հարավային Ամերիկայի երիտասարդական նվագախմբերը: Նախորդ համերգաշրջանների դիրիժորի նշանակալի դեբյուտների թվում են ելույթները Minnesota Orchestra, Orchestre National de Lyon, Auckland Philharmonia, Royal Liverpool Philharmonic, Enescu Philharmonic, Israel Symphony, Slovak State Philharmonic, Poznan Philharmonic, Norrkoping Symphony, Uppsala Symphony, Brno Philharmonic, Cameristi della Scala և այլ նվագախմբերի հետ: Հանդես է եկել նաև Գերմանիայի Շլեսվիգ Հոլսթայն փառատոնում Հանովերի NDR Radiophilharmonie նվագախմբի հետ:
Վերջերս տեղի ունեցած համերգների թվում են աննախադեպ արձագանք գտած Փարիզի բեմելը Orchestre National d’Île-de-France նվագախմբի հետ Փարիզի ֆիլհարմոնիայում և National Symphony Orchestra-ի (նախկինում RTE) հետ ելույթը Դուբլինում: Իլյիչ Ռիվասը նշանակալի փորձ է ձեռք բերել նաև որպես օպերային դիրիժոր: Երեք տարի սովորելով Վլադիմիր Յուրովսկու ղեկավարությամբ Glyndebourne Festival Opera-ում, նա հրավիրվել է ղեկավարելու Գլայնդբորնի փառատոնի Ֆիգարոյի ամուսնությունը և Հենզել և Գրետել օպերաների հյուրախաղային ներկայացումները: Ի.Ռիվասը տպավորիչ դեբյուտ է ունեցել Մեծ Բրիտանիայի Opera North թատրոնում Բոհեմի բեմադրությամբ, իսկ վերջերս Նիդեռլանդների Reisopera թատրոնի հետ հյուրախաղերով հանդես է եկել Տրավիատա օպերայի բեմադրությամբ: Իլյիչ Ռիվասը ծնվել է երաշշտական ընտանիքում: Վաղ հասակից դիրիոորություն է սովորել հոր Ալեխանդրո Ռիվասի ղեկավարությամբ, որը նույնպես նվագախմբի դիրիժոր է, որն ներկայումս շարունակում է մնալ որդու ուսուցիչը և ղեկավարը: Verbier Festival-ը Իլյիչ Ռիվասին շնորհել են Բրունո Վալտերիանվան մրցանակ և Յուլիուս Բաերի անվան մրցանակ որպես բացառիկ տաղանդի տեր երաժիշտ: