Իլյա Գրինգոլցը գրավում է իր վիրտուոզ կատարումներով և նրբազգաց մեկնաբանություններով: Նա միշտ պատրաստ է նոր երաժշտական մարտահրավերների: Որպես պահանջված մենակատար Իլյա Գրինգոլցը նախընտրություն է տալիս սիմֆոնիկ երկացանկին, ինչպես նաև ժամանակակից և հազվագյուտ կատարվող ստեղծագործություններին: Նրա համերգային ծրագրերը ներառում են Լեկլերի և Լոկատելիի վաղ շրջանի վիրտուոզ ստեղծագործությունները, ինչպես նաև Պագանինիի մենանվագ և նվագախմբային գործերը: Մի շարք կոմպոզիտորներ նրան են նվիրել իրենց նոր ստեղծագործությունները (Չայա Չերնովին, Լոտտա Վենեկոսկի, Միրելա Իվիչևիչ, Աուգուստա Ռիդ Թոմաս, Բիթ Ֆըրեր և Բերնհարդ Լանգ):
Վերջերս Ի.Գրինգոլցը համագործակցել է Oslo Philharmonic, Hungarian National Symphony Orchestra, Royal Scottish National Orchestra և Orchestra Filarmonica della Scala նվագախմբերի հետ:
2024/25 համերգաշրջանի նշանակալի համերգների թվում են ելույթները BBC Symphony Orchestra (դիր. Սակարի Օրամո), São Paulo Symphony Orchestra (դիր.Հայնց Հոլլիգեր), Lahti Symphony (դիր. Հաննու Լինտու) և Rotterdam Philharmonic (դիր.և մենակատար՝ Իլյա Գրինգոլց) նվագախմբերի հետ:
Գրինգոլցը հանդիսանում է 2025 թվականի Tongyeong International Music Festival-ի Հատուկ հրավիրյալ արտիստը, որտեղ ջութակահարը հանդես է գալու Սիբելիուսի Ջութակի կոնցերտի կատարումով KBS Symphony Orchestra-ի հետ: Նախատեսված է նաև նրա մենահամերգը և կամերային համերգները:
Իլյա Գրինգոլցը իր գործունեության ընթացքում հանդես է եկել բազմաթիվ հայտնի նվագախմբերի հետ. Los Angeles Philharmonic, NHK Symphony Orchestra, Israel Philharmonic Orchestra, Singapore Symphony Orchestra, Royal Stockholm Philharmonic, Finnish Radio Symphony Orchestra, City of Birmingham Symphony Orchestra, Mahler Chamber Orchestra և այլ նվագախմբեր:
Վերջին շրջանում մասնակցել է Bavarian Radio Symphony, Հռոմի Santa Cecilia Orchestra, Ցլուրիխի Tonhalle-Orchester, Wiener Symphoniker, Բեռլինի Rundfunk-Sinfonieorchester Berlin, Bamberger Symphoniker, Helsinki Philharmonic, Budapest Festival Orchestra, Orquesta de Valencia, BBC Scottish Symphony Orchestra և այլ նվագախմբերի համատեղ նախագծերին:
Հետաքրքիր ստեղծագործական կապեր են հաստատվել Australian Chamber Orchestra-ի, Orchestra della Svizzera Italiana-ի, Camerata Bern-ի, Ensemble Resonanz նվագախմբերի հետ, որտեղ հետ Իլյա Գրինգոլցը հանդես է գալիս որպես մենակատար և դիրիժոր:
Իլյա Գրինգոլցը ձայնագրություններ է կատարել մի շարք հեղինակավոր ֆիրմաներում. Deutsche Grammophon, BIS, և Hyperion, արժանանալով հայտնի Diapason d’Or, Gramophone ամսագրի Editor’s Choice մրցանակների (Լոկատելլի, Պոսե, Գերհարդ, Հոլլիգեր, Պագանինի, Ստրավինսկի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ):
Որպես «Գրինգոլց» քառյակի առաջին ջութակահար, Իլյան մեծ հաջողությունների է հասել Զալցբուրգի, Լյուցերնի, Էդինբուրգի փառատոներում, Ամստերդամի Concertgebouw-ում, Լյուքսեմբուրգի Philharmonie-ում, Համբուրգի Elbphilharmonie-ում և Վենետիկի Teatro La Fenice-ում:
Որպես նվիրված կամերային երաժիշտ համագործակցել է Նիքըլաս Ալտշտեդի, Ալեքսանդր Լոնքվիչի, Պետեր Լաուլի, Ալեքսանդր Մադզարի, Քրիստիան Պոլտերայի, Լոուրենս Փաուերի, Յորգ Վիդմանի և այլ անվանի երաժիշտների հետ:
Կրթությունը ստացել է Սանկտ Պետերբուրգում՝ պրոֆ. Տատյանա Լիբերովայի և պրոֆ. Ժանետտա Մետալլիդիի մոտ, և Ջուլիարդի դպրոցում ՝Իցհակ Պերլմանի ղեկավարությամբ:
1998-ին հաղթել է Premio Paganini-ի միջազգային մրցույթում, մինչ օրս համարվելով այդ մրցույթի ամենաերիտասարդ հաղթողը: Նա ընտրվել է որպես BBC New Generation Artist: Գրինգոլցը նաև Ցյուրիխի Արվեստների համալսարանի պրոֆեսոր է, իսկ 2021-ին նշանակվել է Սիենայի Կիջիանա ակադեմիայի պրոֆեսոր: Ի. Գրինգոլցը Mizmorim Festival-ի գեղարվեստական խորհրդատուն է:
Իլյա Գրինգոլցը նվագում է Ստրադիվարիի 1718 թվականին կերտած (“ex-Prové”) ջութակով: