Ժյուլ Գրիզոնը համարվում է իր սերնդի ամենատաղանդավոր
երգիչներից է: Նա հայտնի է «Ռոմեո և Ջուլիտ » մյուզիքլում իր դերակատարությամբ:
Գրիզոնը մասնակցել է մի շարք հայտնի նախագծերի,
մասնավորապես ՙԻմ տղամարդը՚ մյուզիքլին, որը սկսել է իր բեմական
ուղին դեռևս 1920-1940-ականներին, և վերաբեմադրվել է 2005-ին
Փարիզի Théâtre des Variétés-ում:
Ժյուլ Գրիզոնը մասնակցել է նաև Ռոջեր Լուրեի ‘Les Années Tubes’
մյուզիքլի իրականացմանը (2009-2011թթ.), ինչպես և Paris! The Show
բեմադրությանը:
Գրիզոնը ֆրանսիական էստրադային երաժշտության մեծ ջատագով է:
Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգը մեծագույն
հարգանքի տուրք է հանճարեղ երգչին: