Ծնվել է 1982-ին Ռոտերդամում: Նրա պապը Իսրայել ֆիլհարմոնիկի տրոմբոնահարն էր, որից և Թոմերն առել է իր առաջին դասերը: Մասնագիտական կրթությունն ստացել է Ռոտերդամի Codarts համալսարանում և Բեռլինի UdK Արվեստների համալսարանում: Կատարողական գործունեությունը սկսել է Բեռլինի Staatskapelle Akademie-ում և West-Eastern Divan նվագախմբում` Դանիել Բարենբոյմի ղեկավարությամբ:
2012-ից Թոմերը Բեռլինի Deutsches Symphonie Orchester-ի բաս տրոմբոնահարն է: Նրան հաճախ հրավիրում են մասնակցելու ճանաչված նվագախմբերի համերգներին. Berliner Philharmoniker, Concertgebouw Orchestra, Symphonieorchester des Bayerischen Rundfunk, Gewandhaus Leipzig, Lucerne Festival, Staatskapelle Berlin, Deutsche Oper Berlin, Konzerthausorchester Berlin, Boston Symphony և այլ նվագախմբեր:
Որպես մենակատար ելույթներ է ունեցել Ասիայում, Գերմանիայում և ԱՄՆ-ում:
Թոմեր Մաշկովսկին դասավանդում է Ռոստոկի և Հանովերի բարձրագույն երաժշտական դպրոցներում: Նա մշտապես վարպետության դասեր է անցկացնում տարբեր երկրներում:
2018-ից համարվում է “Yamaha Artist”. Թոմերը նաև անդամ է տարբեր բրաս անսամբլների՝ շահելով բարձր մրցանակներ: Հաճախ հանդես է գալիս Բեռլինի ֆիլհարմոնիկի և Լյուցերնի փառատոնի Brass
Ensemble-ների հետ:
Թոմեր Մաշկովսկու հետաքրքրությունների շրջանակում են նաև պարարվեստի և օպերայի հետ կապված նախագծեր: