Էլլի Սուհը իր սերնդի ջութակահարների շրջանում աչքի է ընկնում հատկապես Պագանինիի ստեղծագործությունների իր ինքնատիպ մեկնաբանությամբ: Ներկայումս նա ձեռնարկել է Պագանինիի ջութակի 24 կապրիսների ձայնագրությունը, որը ներգրավվելու է Paganini Vault նախագծի կողմից թողարկվող աուդիո-վիզուալ ալբոմի մեջ: Սուհը հայտնի է նաև ժամանակակից կոմպոզիտորների գործերի իր կատարումներով (Մարիո Դավիդովսկի, Նեդ Ռոռեմ, Յորգ Վիդման): Լինելով տաղանդավոր կոմպոզիտոր և երաժշտական գործերի ջութակային փոխադրումների հեղինակ Էլլի Սուհը դրանցում ներդնում է իր անհատական ստեղծագործական մոտեցումը, աչքի ընկնող տեխնիկան, մասնավորապես նոր կադենցիաներ, իմպրովիզացիաներ ստեղծելիս: Տարածում է ստացել Սուհի, մասնավորապես Մոցարտի Ջութակի թիվ 4 կոնցերտի համար գրված կադենցիան, որը ներառում է Բելգիայի ազգային հիմնի դարձվածքները: Այն ներգրավվել է Թագուհի Եղիսաբեթի անվան Ջութակի մրցույթի պարտադիր ծրագրում՝ արժանանալով մեծ հավանություն:
2012 թվականից Էլլի Սուհը մասնակցել է միջազգային մրցույթների, որոնցում արժանացել է Գրան Պրի, բարձրագույն և Հատուկ մրցանակների. Moscow International David Oistrakh Violin Competition, Premio Paganini International Violin Competition, Michael Hill International Violin Competition, New Zealand, Leipzig International Bach Competition, International Violin Competition of Indianapolis և այլ մրցույթներ:
Սուհը սովորել է Նյու Յորքում և պարբերաբար աշխատել է Ամերիկյան բալետի թատրոնի նվագախմբում որպես կոնցերտմայստեր: Միջազգային ճանաչում ունեցող ջութակահարուհու մոտակա համերգների թվում են ելույթները Korean Chamber Orchestra, L’Orchestra della Fondazione Teatro Carlo Felice, Leipzig Pauliner Barockensemble, New York Classical Players, Orchestre Royal de Chambre de Wallonie և Լվովի վիրտուոզներ կամերային նվագախմբի հետ:
Ջութակահարուհին հանդես է եկել հեղինակավոր համերգասրահներում և փառատոներում. Բրյուսելի BOZAR, Նյու Յորքի Carnegie Hall և Lincoln Center, Salzburger Festspiele և այլն:
Ծնվել է 1989-ին: Ջութակ սկսել է նվագել հինգ տարեկանում: Տասը տարեկանում Էլլին Ջուլիարդի դպրոցի սան էր, պրոֆեսորներ Ռոբերտ Մաննի, Ջոել Սմիրնովի և Սելլի Թոմասի ղեկավարությամբ: Կատարելագործվել է Manhattan School of Music-ում: Եվրոպայում սովորել է Զալցբուրգի Mozarteum համալսարանի ասպիրանտուրայում՝ Պիեռ Ամոյալի ղեկավարությամբ:
Էլլի Սուհը ապրում է Լոնդոնում: Նվագում է Guarneri del Gesù ջութակով, որը նրան տրամադրել է անանուն բարերարը՝ Florian Leonhard Fine Violins կազմակերպության աջակցությամբ: