Դաշնակահար, դիրիժորի ասիստենտ և կոմպոզիտոր Զդենեկ Կլաուդան 2005-ին ավարտել է Պրահայի Արվեստների ակադեմիան:
Ներկայումս նա Պրահայի Ազգային օպերային թատրոնի դիրիժորի ասիստենտ է: 2008-ին հրավիրվել Salzburger Festspiele, որտեղ մասնակցել է Դվորժակի «Ջրահարսը» օպերայի բեմադրությանը: Համագործակցել է Մյունխենի Bayerische Staatsoper, Opera Valencia, Opera National de Paris, Glyndebourne, Հանովերի Staatsoper և այլ թատրոններին բեմադրություններին (Յանաչեկի «Խորամանկ աղվեսը» և «Յանուֆա», Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» և այլ օպերաներ):
Որպես դիրիժորի ասիստենտ աշխատակցել է Ֆ. Վեսլեր-Մյոստի, Կ. Պետրենկոյի, Վ. Յուրվսկու, Տ. Նետոպիլի և այլ անվանի դիրիժորներին:
2012-ին Ռումինիայում մասնակցել է դիրիժորների միջազգային մրցույթին՝ արժանանալով 3-րդ մրցանակի:
2014-ին Զդենեկ Կլաուդան հիմնել է L’Armonia Terrena կամերային նվագախումբը, նպաստելով չեխ կոմպոզիտորների մոռացության տրված ստեղծագործությունների վերհանմանն ու կատարմանը:
Նրա ձայնագրությունների թվում են Միսլեվիչեկի և Մոցարտի օպերաների արիաները (սոպրանո Սիմոնա Ծատուրովայի կատարմամբ): 2016-ին թողարկվել է ձայնագրությունների ալբոմ՝ Յակուբ Յան Ռիբայի Stabat Mater-ի կատարմամաբ (համաշխարհային պրեմիերա), որն արժանացել է Diapason d‘Or մրցնակին:
Զդենեկ Կլաուդայի ստեղծագործությունները հրատարակվել են ԱՄՆ-ի Alliance Publications, Inc-ում: