Շոստակովիչի թիվ 2 կոնցերտը գրվել է իր որդու, դաշնակահար Մաքսիմ Շոստակովիչի Մոսկվայի կենտրոնական երաժշտական դպրոցում, ավարտական քննության կապակցությամբ: Դա կոմպոզիտորի երկրորդ դաշնամուրային կոնցերտն էր: Սակայն, ի տարբերություն թիվ 1 կոնցերտի, որտեղ գերիշխում են սուր հեգնական և անգամ երգիծական կերպարները, թիվ 2 կոնցերտում հիմնական տեղը տրվում է երիտասարդական զվարթ և կենսախինդ կերպարներին: Այդ տեսակետից թիվ 2 կոնցերտը նման է Շոստակովիչի՝ 1953-ին երկու դաշնամուրի համար գրված Կոնցերտինոյին, որը նույնպես նվիրված է որդուն:
Թիվ 2 կոնցերը ունի ավանդական եռամաս կառուցվածք՝ արագ-դանդաղ-արագ մասերի հաջորդականությամբ:
Ծանրաբեռնված չէ դաշնամուրային ֆակտուրան: Ակտիվորեն համագործակցում են դաշնամուրը և նվագախումբը:
Առաջին կատարումը տեղի է ունեցել 1957-ին՝ Մոսկվային կոնսերվատորիայի Մեծ դահլիճում, դիրիժոր՝ Ն.Անոսով, մենակատար՝ Մաքսիմ Շոստակովիչ:
Հետագայում Մաքսիմ Շոստակովը այս Կոնցերտը կատարել է նաև որպես դիրիժոր: Մենակատարն էր նրա որդին՝ Դմիտրի Շոստակովիչ կրտսերը:
Դմիտրի Շոստակովիչի թիվ 2 կոնցերտը դարձել է համաշխարհային դաշնամուրային երկացանկի պահանջված ստեղծագործություններից մեկը:
1. Allegro
2. Andante
3. Allegro