Դմիտրի Շոստակովիչի թիվ 15 սիմֆոնիան գրվել է մեկ ամսվա ընթացքում մերձլենինգրադյան «Ռեպինո» բնակավայրում: Պրեմիերան կայացել է 1972թ. հունվարի 8-ին՝ Մոսկվայում, Հեռուստառադիոյի Մեծ սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ: Պրեմիերան ղեկավարել է Շոստակովիչի որդին՝ Մաքսիմ Շոստակովիչը: Սիմֆոնիան բաղկացած է չորս մասերից՝ 45 րոպե ընդհանուր տևողությամբ:
Առաջին մասը ասես վերհանում է կոմպոզիտորի մանկության լուսավոր կերպարները: Պատահական չէ, որ հեղինակը այս մասը անվանել է «Խաղալիքների խանութ»: Այստեղ բնականորեն ներհյուսվում է Ռոսսինիի «Վիլհելմ Տելլ» օպերայի նախերգանքի մի հատված:
Երկրորդ մասը առաջին մասի բևեռային հակադրությունն է: Այն գրված է սգո քայլերգի ոճով: Անվերջանալի է թվում երաժշտական լարվածության աճը:
Երրորդ մասը արտահայտում է Շոստակովիչի մռայլ մտորումները, որոնք իրականացվում են պղնձափողային գործիքների խորալային հնչողությամբ: Պատահական չէ, որ այս մասում կենտրոնական դեր է կատարում «բողոքի» թեման: Իր սովորության համաձայն, կոմպոզիտորը օգտագործում իր անվան սկզբնատառերի համակարգը DSCH:
Չորրորդ մասը սիմֆոնիայի ողբերգական ավարտն է: Այն սկսվում է Վագների «Նիբելունգների մատանին» տետրալոգիայի ճակատագրի թեմայի մեջբերումով: Այս մասը նախորդ երեք մասերի կերպարների ընդհանրացումն է:
Պասակալիայի ոճով գրված եզրափակումը զարգանում է լարվածության անընդմեջ աճի սկզբունքով, դառնալով ստեղծագործության ողբերգական գագաթնակետը:
Սա Շոստակովիչի վերջին սիմֆոնիան է, որն ամփոփել է հանճարեղ կոմպոզիտորի անցած փառահեղ ուղին:
1. Allegretto
2. Adagio — Largo (attacca)
3. Allegretto
4. Adagio — Allegretto