«Սքանչելի մենակատար», — այսպես է անվանել France Musique-ը Դմիտրի Մասլեևին՝ Orchestre National de France նվագախմբի հետ Չայկովսկու Դաշնամուրի թիվ 1 կոնցերտի կատարումից հետո: Սա այն ստեղծագործությունն էր, որը նպաստեց Մասլեևի միջազգային կարիերայի մեկնարկին, երբ 2015-ին դաշնակահարը հաղթող ճանաչվեց Չայկովսկու անվան միջազգային մրցույթում:
Դմիտրի Մասլեևը ծնվել է 1988-ին՝ Ուլան-Ուդեում: 2011-ին ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիան (Միխայիլ Պետուխովի դասարան), իսկ 2014-2015-ը սովորել է Իտալիայի Piano Academy Lake Como-ում:
Մասլեևը մի շարք միջազգային մրցույթների հաղթող է. Ֆրանսիայի Գայար քաղաքի International Adilia Alieva Piano Competition (2010, 1-ին մրցանակ), Հռոմի Antonio Napolitano International Piano Competition (Սալերնո, 2013, 1-ին մրցանակ):
2015-ին Մասլեևին շնորհվել է Բուրիաթիայի Պետական մրցանակ և Վաստակավոր արտիստի կոչում:
2015-ից Մասլեևը Մոսկվայի Ֆիլհարմոնիայի մենակատար է:
2017-ին կայացել է դաշնակահարի բեմելը Նյու Յորքի Կարնեգի Հոլլում:
Դմիտրի Մասլեևը հյուրախաղերով հաճախ է հանդես գալիս Գերմանիայի և Ֆրանսիայի քաղաքներում: Ելույթներ է ունեցել Մյունխենի Գշտայգ կենտրոնում և Փարիզի ֆիլհարմոնիայում, համագործակցել է Münchner Symphoniker, Բեռլինի Rundfunk- Sinfonieorchester Wiener KammerOrchester, Tampere Philharmonic, Բազելի Sinfonieorchester, Orchestre Philharmonique de Radio France, Orchestre National de Lyon, Bamberg Orchestra, Orquestra Cadaqués, Մոսկվայի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Seoul Philharmonic, New Japanese Philharmonic, Թայվանի National Symphony Orchestra և այլ նվագախմբերի հետ:
Մենահամերգներով հանդես է եկել Փարիզի ֆիլհարմոնիայում և Fondation Louis Vuitton-ում:
Հյուրախաղերի է մեկնել Ասիական երկրներ Orchestre Philharmonique de Radio France նվագախմբի հետ՝ Միկկո Ֆրանկի ղեկավարությամբ.
Մասլեևը մասնակցել է բազմաթիվ հեղինակավոր փառատոների. Լուցերն, Մոնտրյո, Վերբիե, La Roque-d’Anthéron, Beauvais, Rheingau, Bad Kissingen, Մարիինյան թատրոնի միջազգային դաշնամուրային փառատոն, «Սպիտակ գիշերների աստղեր», Ռուրի Klavierfestival, Mecklenburg-Vorpommern Festival և այլ փառատոներ:
Դմիտրի Մասլեևի համերգները կայացել են հայտնի համերգասրահներում. Wiener Konzerthaus, Լոնդոնի Cadogan Hall, Ամստերդամի Concertgebouw, Ջենովայի Teatro Carlo Felice, Մարիինյան թատրոնի համերգասրահ, Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճ և այլ համերգասրահներ:
2017-ին “Мелодия” ֆիրման թողարկել է դաշնակահարի առաջին սոլո ալբոմը՝ Դոմենիկո Սկարլատիի, Պրոկոֆևի և Շոստակովիչի գործերի ընդգրկմամբ: Ալբոմը արժանացել է Preis der deutschen Schallplattenkritik մրցանակին: 2019-ին նույն ֆիրմայում թողարկվել է Դմիտրի Մասլեևի ևս մեկ ալբոմ, որն ընդգրկում է Շոստակովիչի Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը, Ալեքսանդր Ցֆասմանի Դաշնամուրի և նվագախմբի սյուիտը, ինչպես և Նիկոլայ Կապուստինի թիվ 2 կոնցերտը:
2018-ին Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Պավել Կոգանի հետ Մասլեևը հյուրախաղերի է մեկնել ԱՄՆ: Ամենամյա հյուրախաղերով ելույթներ ունենալով Հարավային Ամերիկայի երկրներում, Մասլեևը մեծ հեղինակություն է ձեռք բերել Արգենտինայում, Բրազիլիայում, Կոլումբիայում, Չիլիում և Էկվադորում: