Vevey Spring Classic Festival (2024)-ի գեղարվեստական ղեկավար, OPUS KLASSIK 2020 մրցանակակիր , Մենանվագ ձայնագրող գործիք CelloUnlimited անվանակարգում Դանիել Մյուլլեր-Շոթը աշխարհի ամենահայտնի և պահանջված թավջութակահարներից է, ով հանդես է եկել հեղինակավոր համերգային հարթակներում: Հանդիսատեսին նա գերում է իր կատարումներով և կամուրջներ է կառուցում երաժշտության, գրականության և վիզուալ արվեստի միջև: Դանիել Մյուլլեր-Շոթը կարևորություն է տալիս համերգային կատարումների քննարկումներին անսովոր միջավայրերում: Վերջերս այդպիսի քննարկում է տեղի ունեցել Համբուրգի ակումբներից մեկում՝ NDR Elbphilharmonie նվագախմբի երաժիշտների հետ:
Մյուլլեր-Շոթը որպես մենակատար ելույթ է ունեցել միջազգային հեղինակություն վայելող նվագախմբերի հետ. ԱՄՆ-ում՝ Նյու Յորքի, Բոստոնի,Քլիվլենդի, Ֆիլադելֆիայի, Սան Ֆրանցիսկոյի և Լոս Անջելեսի, Եվրոպայում՝ Berliner Philharmoniker, Լայպցիգի Gewandhausorchester, Bayrisches Staatsorchester, Münchner Philharmoniker, Բեռլինի Ռադիոյի նվագախմբեր,Մյունխենի, Ֆրանկֆուրտի, Շտուտգարտի,Համբուրգի, Կոպենհագենի, Պրահայի, Փարիզի, Ցյուրիխի Tonhalle-Orchester, Oslo Philharmonic և այլ նվագախմբերի հետ: Ավստրալիայում և Ասիայում հյուրախաղերով հանդես է եկել Սիդնեյում, Մելբուռնում, Տոկիոյում, Թայվանում, Սինգապուրում և Սեուլում:
Դանիել Մյուլլեր-Շոթը համագործակլցել է համաշխարհային հռչակ ունեցող դիրիժորների հետ. Մարկ Ալբրեխտ, Կարինա Կանելլակիս, Մանֆրեդ Հյոնեկ, Նեեմե Յարվի, Քրիստիան Մեչելարու, Սյուզաննա Մելկկի, Անդրիս Նելսոնս, Ջանանդրեա Նոզեդա, Անդես Օսրոսկո- Էստռադա, Վասիլի Պետրենկո, Կիրիլ Պետրենկո, Քշիշտոֆ Ուրբանսկի և այլ դիրիժորներ: Տարիներ շարունակ համագործակցել է նաև հանրահայտ դիրիժորներ Յակով Կրայցբերգի, Կուրտ Մազուրի, Լորին Մաազելի և Սըր ԱնդրեՊրեվինի հետ:
Թավջութակահարը հայտնի է անիրավցիորեն մոռացված ստեղծագործությունների վերհանումով և կատարումով, իր գործիքի համար փոխադրումներ կատարելով և ժամանակակից կոմպոզիտորների հետ սերտ համագործակցությամբ: Դրանց թվում են Ջորջ Ալեքսանդր Ալբրեխտը, Սըր Անդրե Պրեվինը և Պետեր Ռուժիչկան, ովքեր իրենց թավջութակի կոնցերտները նվիրել են Մյուլլեր-Շոթին:
Դանիել Մյուլլեր-Շոթը ջութակահար Աննե-Սոֆի Մուտտերի և դաշնակահար Լամբերտ Օրկիսի հետ ՆյուՅորքի Կարնեգի Հոլլում կատարել է կոմպոզիտոր Սեբաստիան Կուրիերի «Որվական տրիո»-ն: Սեբաստիան Կուրիերը և Օլլի Մուստոնենը Դանիել Մյուլլեր-Շոթին են նվիրել իրենց Թավջութակի սոնատը: Իր համերգներից առաջ Մյուլլեր-Շոթը հաճախ հանդես է գալիս ներածական խոսքով, ներկայացնելով համերգում ընդգրկված ծրագիրը և կոմպոզիտորներին: Իր Vevey փառատոնում Դանիելը առաջին անգամ ձեռնարկել է Բախ նախագիծը՝ պարի և վիզուալ արվեստների տարրերի միահյուսմամբ: Թավջութակահարը կերպարվեստի մեծ սիրահար է, հասկապես 19-րդ դարի ֆրանսիական գեղանկարչության: Նա բազմիցս մասնակցել է երաժշտության և գեղանկարչության կապին նվիրված նախագծերին:
2023/24 համերգաշրջանի նշանակալի համերգների թվում են Orchestra della Svizzera Italiana-ի, Rotterdam Philharmonic-ի, Բոննի Beethoven Orchestra-ի, Qatar Philharmonic Orchestra-ի, Seoul Philharmonic-ի, Taiwan Philharmonic-ի և այլ նվագախմբերի հետ ելույթները: Ասիական հյուրախաղերի շրջանակներում Դանիել Մյուլլեր-Շոթը հանդես է եկել մենահամերգներով և կամերային երաժշտության ծրագրերով: Տրիոյի կազմում՝ Յուլյա Ֆիշերի և Յուլիաննա Ավդեևայի հետ, հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայում:
Դանիել Մյուլլեր-Շոթը միջազգային մի շարք հեղինակավոր փառատոների մասնակից է. Լոնդոնի Proms, the Schubertiade, George Enescu Festival, Schleswig-Holstein, Rheingau, Schwetzingen, Heidelberg Spring Festival և Mecklenburg-Vorpommern, որտեղ թավջութակահարը արժանացել է 1-ին մրցանակի և Ռեզիդենտ արտիստ կոչմանը(2008): 2019-ին Դանիելը դարձել է Ռյուգենի Festival Spring-ի գեղարվեստական ղեկավարը:
ԱՄՆ-ում մասնակցել է Tanglewood, Ravinia, Bravo! Vail և Լոս Անջելեսի Hollywood Bowl Փառատոներին: Կամերային երաժշտության ասպարեզում Դանիել Մյուլլեր-Շոթը համագործակցում է անվանի երաժիշտների հետ. Քիթ Արմստրոնգ, Ռենո Կապյուսոն, Յուլյա Ֆիշեր, Յանին Յանսեն, Իգոր Լեվիտ, Սաբինե Մայեր, Նիլս Մյոնքեմեյեր, Աննե-Սոֆի Մուտտեր, Էմմանուել Ճգնավորյան, Սիմոն Տրպչևսկի, Մոդիլիանի և Արիս կվարտետներ: Դանիել Մյուլլեր-Շոթը երկար տարիներ ներգրավված է «Ռապսոդիան դպրոցում» նախագծում: Նա մշտապես վարպետության դասընթացներ է վարում երիտասարդ երաժիշտների հետ Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ասիայում, Ավստրալիայում:
Թավջութակահարը մանկուց մեծ սեր է տածում Յոհան Սեբաստիան Բախի երաժշտության հանդեպ: 2000-ին Բախի հոբելյանական տարվա առիթով նա ձայնագրել իր առաջին ձայնասկավառակը կոմպոզիտորի Վեց մենանվագ սյուիտների ընդգրկումով: 25-ամյա գործունեության ընթացքում Դանիել Մյուլլեր-Շոթը ձայնագրություններ է կատարել ORFEO, Deutsche Grammophon, Hyperion, Pentatone, Warner և այլ հայտնի ֆիրմաներում, ծրագրում ունենալով Բախի, Բեթհովենի, Բրամսի, Մոցարտի, Հայդնի, Շումանի, Շուբերտի, Չայկովսկու, Խաչատրյանի, Էլգարի, Ուոլթընի, Բրիտտենի, Դվորժակի, Լալոյի, Հոննեգերի և Սեն Սանսի ստեղծագործությունները: Նրա ձայնագրությունները արժանացել են բազմաթիվ մրցանակների Gramophone, BBC Music Magazine, The Strad, German Record Critics ամսագրերի և երաժշտական կազմակերպությունների կողմից: Բենջամին Բրիտտեննի Վեց մենանվագ սյուիտների համար Դանիելը արժանացել է հեղինակավոր Diapason d’or, իսկ Դվորժակի թավջութակի ստեղծագործությունների ձայնագրման համար Choc de Classica մրցանակներին:
Որպես մենակատար և ձայնագրող արտիստ Դանիել Մյուլլեր-Շոթը հաճախ է հրավիրվում տարբեր ազգային և միջազգային հեռուստատեսային և ռադիոկայաններ. ARD, ZDF, ARTE, 3Sat. Դանիել Մյուլլեր-Շոթը սովորել է Ուոլթեր Նոտասի, Հայնրիխ Շիֆֆի և Սթիվեն Իսերլիսի Ղեկավարությամբ: Նրան անձամբ աջակցել է Աննե-Սոֆի Մուտտերը: Մյուլլեր-Շոթը Aida Stucki մրցանակի դափնեկիր է, որի շնորհիվ մեկ տարի հնարավորություն է ունեցել ուսանել Մստիսլավ Ռոստրոպովիչին:
1992-ին՝ տասնհինգ տարեկանում Դանիել Մյուլլեր-Շոթը արժանացել է Չայկովսկու անվան երիտասարդ երաժիշտների միջազգային մրցույթի Առաջին մրցանակին:
Դանիել Մյուլլեր-Շոթը նվագում է “Ex Shapiro” Մատեո Գոֆրիլլեր թավջութակով, կերտված 1727-ին Վենետիկում: