Ռումինացի բարիտոն Բոգդան Բաչուն սովորել է Կլուժ քաղաքի “Gheorghe Dima” երաժշտական ակադեմիայում: Նա մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է:
2011/12 համերգաշրջանում Բաչուն դարձել է Դյուսելդորֆի Deutsche Oper am Rhein-ի օպերային ստուդիայի անդամ, իսկ 2012-2013-ին՝ երգիչների անսամբլի մեներգիչ:
Ընդարձակ է նրա երկացանկը. Պապագենո (Կախարդական սրինգ), Դոն Ջովանի, Ֆիգարո (Սևիլյան սափրիչ),Դանդինի (Մոխրոտը), դոկտոր Մալաֆեստա (Դոն Պասկուալե), Էնրիկո (Լուչիա դի Լամերմուր), Ռենատո (Պարահանդես- դիմակահանդես), Գյունտեր (Աստվածների կործանումը ), Հեեռուֆեր (Լոհենգրին), Մարչելլո (Բոհեմ), Շարպլես (Մադամ Բաոերֆլայ), Ֆորդ (Ֆալստաֆ), Պինգ (Տուրանդոտ), Էսկամիլիո (Կարմեն), Մերկուցիո (Գունո՝ Ռոմեո և Ջուլիետ), Վալենտին (Ֆաուստ), Օնեգին, Առլեկին (Շտրաուս՝ Արիադնան Նաքսոսում):
Ելույթներ է ունեցել Կլուժի, Լասի, Բուխարեստի, Տիմիշուարայի, Ստրասբուրգի, Վիլնյուսի, Պալերմոյի, Բերգամոյի, Մոսկվայի, Բեռլինի, Դրեզդենի, Համբուրգի, Շտուտգարտի և Ֆրանկֆուրտի հայտնի օպերային թատրոններում:
2021/22թթ. համերգաշրջանում կայացել են նրա ելույթները Կոմս դի Լունայի դերերգով Ռումինիայի Ազգային օպերային թատրոնում և Ժերմոնի դերերգով Տրավիատայում՝ Դյուսելդորֆի Deutsche Oper am Rhein թատրոնում: 2022-ին տեղի է ունեցել Բաչուի բեմելը Մյունխենի Bayerische Staatsoper-ում Ռ.Շտրաուսի Կինը առանց ստվերի օպերայում:
2023/24-ին կայացել է Բաչուի բեմելը Դյուսելդորֆում՝ Վագների Պարսիֆալում: