Համաշխարհային համբավ ունեցող ջութակահար Արաբելլա Շտայնբախերը հայտնի է իր բազմակողմանի երկացանկով, որտեղ տեղ են գտել ինչպես դասական, այնպես է 20-րդ դարի նշանավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ (Բարտոկ, Բերգ, Բրիտտեն, Գլազունով, Գուբայդուլինա, Հարթման, Հինդեմիտ, Միյո, Շնիտկե և այլք):
2023/24-ին Շտայնբախերը իրականացրել է Ջորջ Լենցի Ջութակի կոնցերտի եվրոպական պրեմիերան՝ Լյուքսեմբուրգի ֆիլհարհարմոնիկի ընկերակցությամբ: Կոնցերտը նվիրված է Արաբելլա Շտայնբախերին և պատվիրված է Լյուքսեմբուրգի և Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբերի կողմից (ապրիլ, 2023): Դրան հաջորդել են հյուրախաղային ելույթները Gothenburg Symphony Orchestra-ի հետ Բրամսի և Քորնգոլդի կոնցերտների կատարումով:
Այս համերգաշրջանում ծրագրված են ելույթները Royal Stockholm Philharmonic Orchestra-ի, Վիեննայի ORF Radio-Symphonieorchester-ի, Münchner Symphoniker-ի, Royal Liverpool Philharmonic-ի, Enescu Philharmonic Orchestra-ի, Անկարայի Presidential Symphony Orchestra-ի և Կոպենհագենի ֆիլհարմոնիկի հետ:
Շտայնբախերը մասնակցել է Շվեյցարիայի Klosters Festival-ին և Վարշավայի Beethoven Festival-ին:
Նա համագործակցել է New York Philharmonic-ի, Բոստոնի, Չիկագոյի, Սիեթլի սիմֆոնիկ նվագախմբերի, Լայպցիգի Gewandhausorchester-ի, Դրեզդենի Philharmonie-ի, NDR Elbphilharmonie Orchester-ի, Symphonieorchester des Bayerischen Rundfunks և Բեռլինի Rundfunk սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Ջութակահարը մեծ հաջողությամբ հանդես է եկել London Symphony Orchestra-ի, Orchestre National de France-ի, NHK Symphony Orchestra,-ի Yomiuri Nippon Symphony Orchestra-ի և Seoul Philharmonic Orchestra-ի հետ:
Արաբելլա Շտայնբախերը որպես մենակատար մասնակցել է BBC Philharmonic Orchestra, Orchestre Philharmonique de Strasbourg և Deutsche Radiophilharmonie Saarbrücken նվագախմբերի հյուրախաղերին: Համագործակցել է աշխարհահռչակ դիրիժորներ Մարին Էլսոփի, Հերբերտ Բլոմշտեդտի, Քրիստոֆ Դոնանյիի, Քրիստոֆ Էշենբախի, Լոուրենս Ֆոսթերի, Յակուբ Հրուշայի, Վլադիմիր Յուրովսկու, Զուբին Մետայի, Անդրիս Նելսոնսի, Կիրիլ Պետրենկոյի, Անդրես Օրոշկո-Էստրադայի և բազմաթիվ այլ դիրիժորների հետ:
Շտայնբախերի ձայնագրությունները ակնհայտորեն բացահայտվում են նրա երկացանկի բազմազանությունը: Ջութակահարը բացառապես համագործակցում է Pentatone ձայնագրման ֆիրմայի հետ: Վերջերս Stuttgarter Kammerorchester-ի հետ այս ֆիրմայում կատարած ձայնագրությունում նա համադրում է Արվո Պյարտի ստեղծագործությունները Բախի գործերի հետ:
Նույն ֆիրմայում Շտայնբախերը Լյուցերնի փառատոնի լարայինների հետ կատարել է Մոցարտի ստեղծագործությունների շարքը, ինչպես և Աստոր Պիացցոլլայի և Անտոնիո Վիվալդիի Տարվա եղանակները՝ Münchener Kammerorchester-ի ընկերակցությամբ: Ձայնագրությունը թողարկվել է 2020-ին և արժանացել The Guardian պարբերականի 5 աստղ բարձրագույն գնահատականին:
Արաբելլա Շտայնբախերը ծնվել է երաժիշտների ընտանիքում: Ջութակ սկսել է նվագել երեք տարեկանից: Ութ տարեկանից սկսել է սովորել Մյունխենի Երաժշտության և թատրոնի համալսարանում հայտնի պրոֆեսոր Աննա Չումաչենկոյի դասարանում:
Ջութակահարը նշում է, որ իր համար մեծ ոգեշնչում և ուղղորդման աղբյուր է հանդիսացել վերջերս կյանքից հեռացած, հայտնի ջութակահար Իվրի Գիտլիսի արվեստը:
Ներկայումս Արաբելլա Շտայնբախերը նվագում է Անտոնիո Ստրադիվարիուսի 1718-ին Կրեմոնայում կերտած ջութակով, որը հայտնի է “ex Benno Walter” անունով:
Նրա երկրորդ գործիքն է Գվարների դել Ջեզուի 1744-ին կերտած ջութակը՝ „Sainton“ անվանումով: Այս երկու ջութակները Արաբելլային տրամադրել է շվեյցարական մասնավոր հիմնադրամը: