«Ինչպե՞ս կարելի է բնորոշել Աշոտ Խաչատուրյանին. Ուժ, եռանդ, կիրք, տաղանդ առանց սահմանների: Իսկական երաժիշտ»:
Մարիա Ժոաո Պիրեշ
Աշոտ Խաչատուրյանը իր սերնդի ամենահեռանկարային երաժիշտներից է:
Աշոտն իր առաջին դասերն առել է Վալենտինա Մելիքյանից և Ելենա Գալուստովայից՝ Շարլ Ազնավուրի անվ. դպրոցում և ապա Երևանի Ա. Բաբաջանյանի անվ. երաժշտամանկավարժական ուսումնարանում: Այնուհետև ուսումը շարունակել է Բազելում՝ Գերարդ Վայսի մոտ, Իտալիայում՝ Էլիսո Վիրսալաձեի մոտ և Բրյուսելի Queen Elisabeth Music Chapel-ում` Մարիա Ժոաո Պիրեշի ղեկավարությամբ (վերջինիս Partitura Mouvement ծրագրի անդամ է Աշոտը):
2018-ից Աշոտ Խաչատուրյանը Իզայիի անվ. միջազգային մրցույթի հիմնադիրը և գեղարվեստական ղեկավարն է:
Աշոտ Խաչատուրյանն աչքի է ընկնում Ռախմանինովի դաշնամուրային թիվ 2 և 3 կոնցերտների ուրույն մեկնաբանությամբ: Նա Ռախմանինովի անվ. դաշնամուրային մրցույթի (2006թ.) և Մարթա Արգերիխի դաշնամուրային մրցույթի (2007թ.) 1-ին մրցանակակիր է: Աշոտը նաև Top of the World դաշնամուրային մրցույթի (2011թ.) և Concours d’Epinal (2013թ.) մրցանակակիր է:
Երիտասարդ վիրտուոզ դաշնակահարը հրավիրվել է հանդես գալու Լոնդոնի BBC ռադիոյի St’Luke եկեղեցում կազմակերպված համերգում: Ելույթներ է ունեցել London Chamber Orchestra, Norway Radio Orchestra, Orchestra of the Eighteenth Century, Basel Symphony Orchestra, Wallonie Royal Chamber Orchestra, The Olympique Orchestra և այլ հայտնի նվագախմբերի հետ:
Աշոտ Խաչատուրյանը համագործակցել է Յան Կայերսի, Ռոդոլֆո Ֆիշերի, Ագուստին Դումեյի, Դանիել Գատտիի, Թոմաս Սոնդերգարդի, Քրիստոֆեր Ուորեն-Գրինի և այլ անվանի երաժիշտների հետ:
Նա հանդես է եկել աշխարհի հեղինակավոր համերգասրահներում. Salle Pleyel, Cortot, Salle Molière, Salle Gaveau, Berliner Konzerthaus, Ամստերդամի Concertgebouw, Բրյուսելի Flagey, Cadogan Hall, Palais des Bozar, Concertgebouw Brugge, Musis Sacrum Arnhem, Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիկ, De Singel Antwerp, Tivoli Vredenburg Utrecht, Muziekgebouw Frits Philips Eindhoven, Palau de Valencia, Զալցբուրգի Stiftung Mozarteum և այլ սրահներ:
Իբրև կամերային երաժիշտ Աշոտ Խաչատուրյանը համագործակցել է ականավոր երաժիշտներ Միշա Մայսկում Մաքսիմ Վենգերովի, Չո-Լյանգ Լինի, Իվան Մոնիգետիի, Լիանա Իսակաձեի, Զախար Բրոնի, Գերի Հոֆմանի, Թոբի Հոֆմանի, Գերարդ Կաուզեի և շատ ուրիշների հետ:
Աշոտ Խաչատուրյանը կատարել է Հայդնի և Բեթհովենի դաշնամուրային գործերի ձայնագրություններ (2013թ.), իսկ 2019-ին՝ Շոպենի ստեղծագործությունների ձայնագրություններ Azur Classical ֆիրմայում, արժանանալով միջազգային մամուլի բարձր գնահատականին:
Ա.Խաչատուրյանը հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրներում Մարիա Ժոաո Պիրեշի հետ դաշնամուրային դուետի կազմում: