Ծնվել է 1982-ին՝ Կիսլովոդսկում, երաժշտական ընտանիքում: Ավարտել է Գնեսինների անվան երաժշտական ակադեմիան՝ Ռուզաննա Լիսիցիանի ղեկավարությամբ: Եղել է Վլադիմիր Սպիվակովի անվան հիմնադրամի կրթաթոշակառու: 2003-ին Աննա Ագլատովան մասնակցել է Դյուսելդորֆի Սուրբ ծննդյան փառատոնին:
Ագլատովան մասնակցել է բազմաթիվ հեղինակավոր մրցույթների:
Մենահամերգներ է ունեցել Եվրոպայի երկրներում: 2005-ին Մեծ թատրոնում Նանետտայի դերերգը կատարելուց հետո (Վերդիի Ֆալստաֆ օպերա) օպերա, Ագլատովան դարձել է նույն թատրոնի ամենաերիտասարդ մեներգչուհին:
2017-ին կայացել է երգչուհու դեբյուտը Վիեննայի Musikverein համերգասրահում՝ Չայկովսկու Ունդինա օպերայի գլխավոր դերով: Նուն թվականին հանդես է եկել Wiener Staatsoper-ում Նորինայի դերերգով՝ Էվելինո Պիդոյի ղեկավարությամբ: 2018-ին մասնակցել է հեղինակավոր Verbier Festival-ի մասնակից:
Նույն թվականին կայացել է նրա բեմելը Բազելի օպերային թատրոնում՝ Վիվալդիի Օլիմպիադա օպերայում: 2019-ին հանդես է եկել Ամինտայի դերերգով Concertgebouw համերգասրահում (Նիդեռլանդներ):
2019-ին կայացել է Ագլատովայի մենահամերգը Ռուսաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ և Վլադիմիր Սպիվակովի
ղեկավարությամբ՝ Մոսկվայի Երաշշտության Միջազգային տանը: