Անի Տեր-Մարտիրոսյանի նվագին բնորոշ է առանձնահատուկ հուզականությունն ու կիրքը։ Նա քննադատների կողմից բարձր է գնահատվում վիրտուոզության, բանաստեղծականության և զգացմունքային հնչողության համար (Neue ZQrcher Zeitung)։ Անի Տեր-Մարտիրոսյանը հանդես է եկել Քյոլնի ֆիլհարմոնիկ, Էսսենի ֆիլհարմոնիկ, WDR 3 հեռուստատեսային ստուդիա, Ռոբերտ Շումանի համերգասրահ (Դյուսելդորֆ), Աախենի թատրոն, Historische Stadthalle, Wuppertal, Teatro Quirino, Galeria Borghese (Հռոմ), Villa Medici Giulini (Միլան) և այլ հեղինակավոր համերգասրահներում:
Ուսանելու տարիներին երիտասարդ դաշնակահարուհին մասնակցել է, մի շարք միջազգային մրցույթների, արժանանալով մրցանակների. Իտալիայի «Օսիմո», Concours Ile-de-France, Գերմանիայի Միջազգային LiedDuo, Գրոնինգենի Մորիս Ռավելի մրցույթներում ,Փարիզի շվեյցարական Էնգադինի, Ռուրի դաշնամուրի, Բոննի Բեթհովենֆեստ և Schumannfest, Գերմանիայի DCisseldorf ,ինչպես նաև Նիդեռլանդների Zeist Liedfestival և Օքսֆորդի երգի միջազգային փառատոներում։ 2024- ին մասնակցել է NRW-ի Best of NRW համերգաշարին՝ թավջութակահար Սեմ Լուկասի հետ, ելույթներ ունենալով Հյուսիսային Ռեյն Վեստֆալիայում:
Անի Տեր-Մարտիրոսյանը կրթաթոշակներ է ստացել տարբեր հայտնի հիմնադրամներից, ինչպիսիք են՝ Վագներ հիմնադրամը, Եհուդի Մենուհին հիմնադրամը, Վերներ Ռիչարդ — Դոկտոր Կարլ Դորքեն հիմնադրամը, Գերմանիայի կրթաթոշակ և Գյուլբենկյան հիմնադրամը:
Նրա գործունեության ճանապարհին առանձնահատուկ նշանակություն է ունեցել մեկ տարվա համագործակցությունը Conservatorio di Musica Santa Cecilia di Roma-յի հետ, որտեղ նրան եզակի հնարավորություն ընձեռվել է նվագել կլավեսին և ֆորտեպիանո:
Անի Տեր-Մարտիրոսյանը, բացի մենակատարի գործունեությունից հանդես է գալիս նաև որպես կամերային երաժիշտ և դաշնակահար։ Ելույթներ է ունենում տարբեր կամերային կազմերում և երգիչներ հետ՝ ներկայացնելով ռոմանտիկական արվեստի և ժամանակակից երգացանկը Գերմանիայում և այլ երկրներում:
Անի Տեր-Մարտիրոսյանը նաև Շումանի ընկերության ներկայացուցիչ է՝ կոմպոզիտոր Կլարա Շուման-Վիքի համատեքստում։
Իր առաջին սոլո ալբոմի թողարկումից հետո նա ձայնագրեց իր երկրորդ՝ Die schone Magelone ձայնասկավառակը գերմանական GENUIN ֆիրմայում, բաս-բարիտոն Թոմաս Կիլդիսիուսի հետ միասին,որն արժանացել դրական գրախոսականների: Դրանց թվում musicwebintemational.com-ը այսպես է բնորոշել Անի Տեր-Մարտիրոսյանին. “…«Բարձրակարգ» նվագակցող է և տիրապետում է այս երկացանկին:
Ծնվել է Հայաստանում։ Դաշնամուր սկսել է նվագել վեց տարեկանից, հետագայում իր համար բացահայտելով նաև երգեհոնը: Երևանի կոնսերվատորիայում սովորել է Աննա և Սերգեյ Սարաջյանների դասարանում: Հետագայում ընդունվելով Քյոլնի երաժշտության և պարի համալսարան ուսանել է Պավել Գիլիլովի և Յակոբ Լոյշների ղեկավարությամբ։ Դյուսելդորֆի Robert Schumann Musikhochschule-ում, Անին հաճախել է Բարբարա Շչեպանսկայայի դասընթացներին։
Հետագայում, Քյոլնի Երաժշտության և պարի համալսարանում «Երգի մեկնաբանություն» դասընթացում Անին իր գիտելիքները խորացրել է Ուլրիխ Էյզենլորի մոտ, իսկ կամերային երաժշտության ասպարեզում ՝ Անտոնի Սփիրիի մոտ։
Անի Տեր-Մարտիրոսյանը մասնակցել է անվանի երաժիշտներ Ֆերենց Ռադոսի, Դմիտրի Բաշկիրովի, Ժակ Ռուվիեի, Կլաուդիո Մարտմեզ Մեհների և Հիսակո Կավամուրայի վարպետության դասերին, որոնցից յուրաքանչյուրն իր մեծ ազդեցությունն է ունեցել Անի Տեր-Մարտիրոսյանի կատարողական արվեստի վրա։