Ծնվել է Հարավային Աֆրիկայում: Դաշնամուրի դասեր է առել Քյոլնում և Բեռլինում՝ Գյունտեր Լյուդվիգից և Պասկալ Դեվոյոնից:
Որպես մենակատար և կամերային երաժիշտ ելույթներ է ունեցել Եվրոպայում, Կանադայում, Հոնկոնգում, Չինաստանում, Ճապոնիայում,
Հնդկաստանում և Հարավային Աֆրիկայում:
Ձգտելով ներկայացնել դասական երաժշտությունը ոչ ավանդական եղանակով, Անդրեաս Քերնը մշակել է համերգային ուրույն նախագծեր և ֆորմատներ, որտեղ հաճախ օգտագործվում են ոչ ստանդարտ հարթակներ: Այստեղ երաժիշտները համագործակցում են թատրոնի և պարարվեստի արտիստների հետ: Այդ համատեղ ելույթները նպաստում են անհամեմատ լայն և երիտասարդ հանդիսատեսի ներգրավմանը:
Անդրեաս Քերնը ստեղծել է մեծ ճանաչում ունեցող “arte lounge” շոուն՝ ֆրանս-գերմանական Arte հեռուստատեսությունում: Որպես այս
հաղորդման վարողներից մեկը Քերնը ելույթ է ունեցել հայտնի երաժիշտներ Միշա Մայսկու, Ռենո Կապյուսոնի, Սոլ Գաբետտայի, Սարա
Չանգի, Վադիմ Ռեպինի, Նիլս Մյոնքեմեյերի, Էլինա Գարանչայի և Յորգ Վիդմանի հետ:
Քերնը հանդիսանում է Piano City Berlin Festival 2010 նախածի հեղինակը, որի ընթացքում Բեռլինում մեկ շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել ավելի քան 100 դաշնամուրային ելույթներ: Այդ ձևաչափով նույն փառատոնը անցկացվել է նաև Միլանում, Նեապոլում և Հռոմում: