Հաղթելով Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի լսումներում և Պլասիդո Դոմինգոյի Concours International de Voix d’Opera մրցույթում, Այնոա Արտետան սկսեց իր միջազգային կարիերան հայտնի օպերային թատրոններում. Metropolitan Opera, Covent Garden, Bayerische Staatsoper, Վաշինգտոնի, Հյուսթընի, Դալլասի, Սիեթլի, Դեթրոյտի, Ցինցինատիի, Բիլբաոյի, Բոննի, Ամստերդամի, Սան Ֆրանցիսկոյի, Լա Սկալայի թատրոններում, Comunale di Bologna, Մոսկվայի Մեծ թատրոն, Նեապոլի San Carlos, Arena di Verona, Դյուսելդորֆի Deutsche Oper am Rhein, Լոնդոնի Royal Opera House, Մեքսիկոյի Teatro Bellas Artes, Teatro del Liceo, Բեռլինի Deutsche Oper, և բազմաթիվ այլ օպերային թատրոններ:
Գլխավոր դերերով հանդես է եկել Տրավիատա, Ռոմեո և Ջուլիետ, Ֆաուստ, Ծիծեռնակ, Եվգենի Օնեգին, Տուրանդոտ, Տոսկա, Բոհեմ, Մանոն Լեսկո, Մադամ Բաթերֆլայ, Ադրիանա Լեկուվրեր, Վալլի, Այսպես են վարվում բոլոր կանայք, Կարմեն և այլ օպերաներում:
Այնոա Արտետան ելույթներ է ունեցել հայտնի նվագախմբերի հետ աշխարհահռչակ դիրրիժորների ղեկավարությամբ. Սըր Նեվիլլ Մարիներ, Գուստավո Դուդամել, Ջեյմս Լեվայն, Նիկոլա Լուիսոտտի, Ջանանդրեա Նոզեդա, Դանիել Օրեն, Քրիստոֆեր Հոգվուդ, Վասիլի Պետրենկո, Պոբլո Գոնզալես, Ադրիան Լիփեր, Վիկտոր Պաբլո Պեռես, Ֆրիդրիխ Հայդեր, Պիեռ Ջորջո Մորանդի, Գյունտեր Նոյհոլդ, Ֆրեդերիկ Չեսլին և այլք:
Մենահամերգներով հանդես է եկել հայտնի դաշնակահարների նվագակցությամբ. Ռոժեր Վինյոլ, Մալքոլմ Մարտինո, Մարկո Էվանջելիստի, Ռուբեն Ֆերնանդեզ Ագիռե, Խավիեր Կարմենա և ուրիշներ: Նրա մենահամերգները տեղի են ունեցել աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում:
Այնոա Արտետան մի շարք մրցանակների դափնեկիր է. Ամերիկայի իսպանախոս համայնքի մրցանակ՝ արվեստում ունեցած ներդրման համար, Menéndez Pelayo միջազգային համալսարանի և Vasca Universal-ի մրցանակներ, Ոսկե մեդալ՝ Գեղեցիկ արվեստների բնագավառի ձեռքբերումների համար, Ալկալա քաղաքի Պատվավոր դոկտորի կոչում, Մադրիդի համայնքի Մեծ Խաչ պարգև, Opera of Lleida-ի Բարեկամների միության Ոսկե Խաչ, Վալենսիայի Palau de la Música-ի Ոսկե մեդալ, Մաեստրո Սեգովիայի ասոցիացիայի Պատվավոր նախագահ, Էնրիկե Գրանադոսի մրցանակ, 2001 թվականի դասական երաժշտության Լավագույն արտիստ մրցանակ և բազմաթիվ այլ պատվավոր մրցանակներ և պարգևներ: