«Երևանյան էտյուդներ» Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործությունը երկու մասից կազմված սիմֆոնիկ շարք է (1-ին մաս՝ «Էնզելի», 2-րդ մաս՝ «Հիջաս»), որը գրվել է ժողովրդական երաժիշտներից գրի առնված մեղեդիների հիման վրա: Նվիրված է Երևանի Պետական կոնսերվատորիայի նվագախմբին, որը և դարձել է այդ գործի առաջին կատարողը 1925-ի դեկտեմբերի 27-ին՝ հեղինակի ղեկավարությամբ:
«Երևանյան էտյուդների» պարտիտուրն առաջին անգամ հրատարակվել է 1927-ին, իսկ դաշնամուրային փոխադրումը հեղինակի խնդրանքով կատարել է դիրիժոր Գևորգ Բուդաղյանը: Առաջին անգամ այն հրատարակվել է 1928-ին, ապա տեղ գտել նաև Սպենդիարյանի երկերի լիակատար ժողովածուի 3-րդ հատորում։