Ministry of Culture of RA VivaCell APO
Select color:
Topchjan-I-believe

ՀՀ Ազգային Օրհներգ
Կատարում են.
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը
Դիրիժոր` Էդուարդ Թոփչյան
Սեպտեմբեր, 2011
(Բեռնել)



ՀՀ Ազգային Օրհներգ
Կատարում են.
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը
Դիրիժոր` Էդուարդ Թոփչյան
Սեպտեմբեր, 2011
(Բեռնել)

Flashmob



Ուղերձներ

  • Պինխաս Ցուկերման

    26 հոկտեմբեր, 2011

    «Յուրաքանչյուր նվագախումբ իր առանձնահատկությունն ունի, սակայն ես մեծ անհամբերությամբ եմ սպասում այսօրվա համերգին, քանի որ ելույթ եմ ունենալու հրաշալի նվագախմբի հետ»:

  • Կատարինա Թրոթլեր, դաշնակահար

    26 ապրիլ, 2010

    Դեռ լի եմ հրաշալի տպավորություններով և հուշերով: Այդ է պատճառը, որ ցանկություն ունեցա ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլորիդ: Հուզիչ էր Ռախմանինովի` Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը կատարել ձեր գերազանց նվագախմբի հետ, ներկայացնել այդ հիանալի երաժշտությունն այդչափ հմայիչ, լայնախոհ և սրտաբաց մարդկանց հետ: Ինձ բախտավոր եմ համարում, որ հնարավորություն եմ ունեցել հանդիպել, աշխատել և շփվել Էդուարդ Թոփչյանի` այդ մեծ դիրիժորի և հրաշալի անձնավորության հետ: Եվս մեկ անգամ` շնորհակալություն: Հույս ունեմ, որ նորից ենք հանդիպելու:

  • Յան Գիլան, երգիչ

    29 մարտ, 2010
    Թույլ տվեք ի խորոց սրտի շնորհակալություն հայտնել Ձեզ: Նվագախմբի հմտությունը և ազնիվ մղումները գերազանցեցին իմ բոլոր սպասումները: Երբեք չեմ մոռանա այդ հրաշալի համերգները: Ընդունեք իմ սերը, հարգանքը և երախտագիտությունը:
    Մամլո հաղորդագրությունից
    Հռչակավոր Յան Գիլանը` լեգենդար «Դիփ Փըրփըլ» խմբի մենակատարը, համերգ ունեցավ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Երևանում մարտի 26-ին: «Նվագախումբը, որ ռոք երաժշտության կատարման որևէ փորձառություն չուներ, բարձր պրոֆեսիոնալիզմ ցուցաբերեց, և ես զարմացած էի, որ երաժիշտները արդեն գիտեին իմ ծրագրի բոլոր երգերը»,-ասաց Գիլանը մամլո ասուլիսին: Հայաստանն իմ հոգևոր հայրենիքն է: Դա կրոնի հետ կապ չունի: Ես պարզապես շատ սիրում եմ հայերին»: Համերգի կազմակերպիչները («Մեդիամաքս» գործակալության տնօերն Արա Թադևոսյանը և Ջոն Դին` Australian Do Something կազմակերպության հիմնադիր նախագահը և Rock Aid Armenia նախագծի հեղինակը) հայտնեցին, որ  Smoke on the Water սինգըլը, ձայնագրված 20 տարի առաջ` ի հիշատակ 1988թ. երկրաշարժի զոհերի, ինչպես նաև երևանյան համերգը կթողարկվեն մեկ տեսասկավառակով: ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօերն Ռալֆ Յիրիկյանն իր հերթին նշեց,- «Մեզ համար պատիվ է մասնակիցը լինել այսպիսի նախագծի»: Համերգի ողջ հասույթը կհատկացվի Գյումրու երաժշտական դպրոցի վերակառուցման աշխատանքներին:

  • Սոֆյա Գուբայդուլինա, կոմպոզիտոր

    22 մարտ, 2010
    Մեծ հաճույքով աշխատեցի ձեր նվագախմբի երաժիշտների հետ: Դա անմոռանալի իրադարձություն էր ինձ համար: Խորին երախտագիտությունս եմ հայտնում ձեր երաժշտականության և կատարելության համար:

  • Յուրի Բաշմետ, ալտահար

    22 մարտ, 2010
    Մեծագույն հաճույք էր հանդես գալ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և նրա գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ: Հաճելի է նվագել բարձր պրոֆեսիոնալիզմի տեր երաժիշտների հետ: Բրավո: Մինչ նոր հանդիպում:

  • Քշիշտոֆ Պենդերեցկի, կոմպոզիտոր, դիրիժոր

    10 ապրիլ 2008
    Կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներին` Երևանյան փառատոնի փակմանն իմ երաժշտության կատարմանը այդչափ նվիրվածության համար: Շնորհակալություն բարձր գեղարվեստական մակարդակի և նվագախմբի գերազանց պատրաստվածության համար, Մաեստրո: Հայաստանում անցկացրած ժամանակն ընդմիշտ կմնա իմ հիշողության մեջ` ողջ նվագախմբի բարեկամական վերաբերմունքը և ունկնդրի ջերմ ընդունելությունն այն երկրում, որտեղից են իմ արմատները:

  • Յոնաս Ալբեր, դիրիժոր

    05 նոյեմբեր, 2007
    Մեծ պատիվ էր ղեկավարել Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի առաջին տարվա բացման համերգը: Հայաստանի ֆիլհարմոնիկի` Ռախմանինովի թիվ 2 սիմֆոնիայի փայլուն կատարումը երբեք չեմ մոռանա: Շնորհակալություն բոլորին` Երևանում իմ անցկացրած հրաշալի շաբաթվա համար:

  • Յուլիան Գալան, դիրիժոր, դաշնակահար ,Պուշկինի Տան տնօրեն

    08 հունիս, 2007
    Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ղեկավարելու պատիվն ու ուրախությունը ինձ վիճակվեց ունենալ 2006թ. հունիսին: Ինձ համար դա իրադարձություն էր: Հաճելի էր աշխատել այդ նվագախմբի երաժիշտների հետ. նրանք աշխատասեր են և պարտաճանաչ: Այս առիթով կցանկանայի շնորհավորել Մաեստրո Թոփչյանին, որ կարողացել է կոլեկտիվը հասցնել այս մակարդակին:
    Ծրագիրը, որ կատարեցինք, ներառեց Շոստակովիչի Տոնական նախերգանքը, Ռախմանինովի` Պագանինիի թեմայով ռապսոդիան և Շումանի թիվ 3 սիմֆոնիան: Նվագախումբը փայլուն մակարդակ և կատարողական մաքրություն ցուցաբերեց Շոստակովիչ և Ռախմանինով կատարելիս: Տպավորիչ էր Շումանի սիմֆոնիայի կատարումը` չնայած, որ այս ստեղծագործությունը հազվադեպ է հնչում Երևանում:

  • Միշա Մայսկի, թավջութակ (Իսրայել)

    29 ապրիլ, 2007
    Ինձ համար գերագույն հաճույք էր նվագել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որը հրաշալի կոլեկտիվ է: Հույս ունեմ հետագայում ևս բազմիցս հանդես գալ նրա հետ: Իմ լավագույն մաղթանքները Ձեզ:

  • Իվան Մոնիգետի, թավջութակ (Շվեյցարիա)

    16 մարտ, 2007
    Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցա մեծ հաճույքով: Նվագախումբը ստեղծագործական մեծ պոտենցիալ ունի, աշխատելու և կատարելագործվելու մեծ ցանկություն: Նվագախմբի բոլոր արտիստներին և գլխավոր դիրիժորին` Էդուարդ Թոփչյանին ի սրտե մաղթում եմ առողջություն, ուժ և նոր հաջողություններ:

  • Ռաֆայել Զամբժիցկի-Պայնե, ջութակ (Մեծ Բրիտանիա)

    10 մայիս, 2002
    Անչափ շնորհակալ եմ հրաշալի այց կազմակերպելու համար:

Page 1 2 3

Սպասվող համերգներ

  • «Ամեն» հայկական էպիկ դրամա

    Օրը՝ հունիսի 23, ժ.19:00, 2017թ. /ուրբաթ/Վայրը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԴիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան«Ամեն»-ը էպիկական դրամա է հայ ժողովրդի պատմության

Ակնարկ

  • ԱՄԱԶՈՆ AMAZON REVIEW

    Ամբողջապես Մոցարտի ստեղծագործություններից կազմված այս ձայնասկավառակում ներկայացված են երկու հիասքանչ կոնցերտներ՝ KV 238 and KV 415, ինչպես նաև «Ֆիգարոյի ամուսնություն

Բլոգում վերջին նյութը

  • «Ամեն» բեմադրության առանցքում «ազգային ինքնաճանաչողության խնդիրն է»
    Հունիսի 23-ին մարզահամերգային համալիրում մեր հանդիսատեսին է ներկայացվում «Ամեն» երաժշտական դրամատիկ-էպիկական շոուն, որին մասնակցում են մեր լավագույն օպերային երգիչները, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, «Հովեր» երգչախումբը, «Նարեկ» պարային համույթը, էստրադայ500

Սպասվող համերգներ

  • «Մշակութային կանգառ» Վանաձորում

    24.06 A3 nՕրը՝ հունիսի 24, ժ.18:30, 2017թ. /շաբաթ/ 

    Վայրը՝ Վանաձորի` Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատ

    Ծրագրում՝

    Կոմիտաս-Ասլամազյան՝ մանրանվագներ «Վաղարշապատի պար», «Քելե, քելե», «Գարուն ա», «Ալ այլուղս»

    Կոմիտաս՝ «Կռունկ» (մենակատար՝ Կարմեն

  • «Ամեն» հայկական էպիկ դրամա

    23.06.17 444x655Օրը՝ հունիսի 23, ժ.19:00, 2017թ. /ուրբաթ/

    Վայրը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր

    Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

    «Ամեն»-ը էպիկական դրամա է հայ ժողովրդի պատմության՝ նրա ծագման ու հավատքի, մշակութային արժեքների մասին: Հիմնական

Համերգներ

Հունիս 2017
Ե Եր Չ Հ Ու Շ Կ
« Մայ   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  

Հովանավորներ

slide
slide
slide
slide
slide

Media

slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide