Ministry of Culture of RA VivaCell APO
Select color:
Topchjan-I-believe

ՀՀ Ազգային Օրհներգ
Կատարում են.
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը
Դիրիժոր` Էդուարդ Թոփչյան
Սեպտեմբեր, 2011
(Բեռնել)



ՀՀ Ազգային Օրհներգ
Կատարում են.
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը
Դիրիժոր` Էդուարդ Թոփչյան
Սեպտեմբեր, 2011
(Բեռնել)

Flashmob



Ուղերձներ

  • Ջորջ Փեհլիվանյան, դիրիժոր (ԱՄՆ/Ֆրանսիա)

    23 մայիս, 2002
    Երկար տարիներ բաժանումից հետո վերջապես հնարավորություն ունեմ` հագեցնելու ձեզ հետ հանդիպման ծարավս և հոգով զգալու ձեզ: Մաղթում եմ երկար տարիների հաջողություններ: Թող երաժշտության հանդեպ սերն ամուր ապրի ձեր սրտերում և մտքերում: Իմ խորին նվիրվածությունը ձեզ:

  • Անի Կավաֆյան, ջութակ (ԱՄՆ)

    17 մայիս, 2002
    Մեծագույն հաճույք է աշխատել ձեր նվագախմբի և Մաեստրո Թոփչյանի հետ: Երախտապարտ եմ, որ Երևան կատարած իմ երկրորդ այցը դարձրիք ջերմությամբ և հաճելի պահերով լի հուշ: Շնորհակալ եմ: Իմ սերը ձեզ:

  • Իդա Կավաֆյան, ջութակ (ԱՄՆ)

    17 մայիս, 2002
    Մեծագույն հաճույք և պատիվ է այս շաբաթ հանդես գալ ձեզ հետ: Հայաստան կատարած իմ առաջին այցը հագեցած էր առաջնակարգ երաժիշտների խմբի, բարձրակարգ Մաեստրոյի և հրաշալի աշխատակազմի հետ շփումներով: Շնորհակալ եմ հրավերի համար: Հայտնում եմ իմ սերը և խորին երախտագիտությունը:

  • Ռաֆայել Զամբժիցկի-Պայնե, ջութակ (Մեծ Բրիտանիա)

    10 մայիս, 2002
    Անչափ շնորհակալ եմ հրաշալի այց կազմակերպելու համար:

  • Վադիմ Շուբլաձե, դիրիժոր (Վրաստան)

    12 ապրիլ, 2002
    Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը բազմաթիվ դիրիժորների երազանքն է եղել սկսած Խորհրդային տարիներից: Բայց այսօր Ֆիլհարմոնիկը կտրուկ փոխել է իր բնույթը, մոտեցումները, երկացանկը: Էդուարդ Թոփչյանի` բացառիկ տաղանդի, ամուր բնավորության և երաժիշտներից յուրաքանչյուրի անհատապես և նվագախմբի` ամբողջությամբ պոտենցիալի գերազանց իմացության տեր դիրիժորի մուտքը նվագախումբ ոչ միայն ավանդույթներին հետևելու խթան հանդիսացավ, այլև տեխնիկական հմտությունները նոր, ժամանակակից հայացքով դիտարկելու և, բնականաբար, երկացանկի ընդլայնման համար:
    Անձամբ ինձ համար այս առաջնակարգ անձնակազմի հետ աշխատանքային չորս օրերը և համերգը մեծագույն հաճույք էր: Ֆիլհարմոնիկ նվագախմբին մաղթում եմ գեղարվեստական հաջողություններ` առաջիկայում: Նաև` հորդորում եմ լավ հոգ տանել գեղարվեստական ղեկավարի համար, քանի որ նման տաղանդավոր մարդու գոյությունն ազգային հպարտություն է:

  • Լուկաս Գրոեն, դիրիժոր

    08 մարտ, 2002
    Այս շաբաթվա ընթացքում արված փորձերից զգացողությունս այն է, որ երաժիշտներից յուրաքանչյուրն աշխատել է տքնաջան, լրջորեն և պրոֆեսիոնալ կերպով` ուրբաթ օրը կայացած համերգի արդյունքն ունենալու համար: Այս նվագախմբի հետ աշխատանքը շատ դուր եկավ ինձ, և հույս ունեմ վերադառնալ` նորից միասին աշխատելու համար: Չնայած ծրագրի բարդությանը` գոհ եմ շաբաթվա աշխատանքի արդյունքից: Հուսամ` նվագախումբը նույն զգացողությունն ունի: Երախտագիտությունս եմ հայտնում նվագախմբի անդամներին: Իմ լավագույն մաղթանքները նրանց և աշխատակազմին: Ընդունեք իմ ողջույնները` նոր հանդիպումների ակնկալիքով:

  • Լյուք Բաղդասարյան, դիրիժոր (Շվեյցարիա)

    22 փետրվար, 2002
    Շնորհակալ եմ փառահեղ համերգի և անկեղծորեն արտահայտիչ լինելու համար, ինձ այսչափ բարեկամաբար վերաբերվելու համար: Կարծում եմ, Բրամսը և հատկապես Բեթհովենը երջանիկ պիտի լինեին այս հրաշալի համերգին ձեզ լսելիս: Շնորհակալ եմ մեր երկիրն այս կերպ ներկայացնելու համար: Երախտագիտությունս Ֆիլհարմոնիկի աշխատակազմին:

  • Մուրադ Աննամամեդով, դիրիժոր (Յարոսլավլ, Ռուսաստան)

    15 փետրվար, 2002
    Երախտագաիտություն, սեր, բարեկամություն, բարգավաճում, միասնականություն, հաջողություն: Ահա այն, ինչ մաղթում եմ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին:

  • Հրաչյա Հարությունյան, ջութակ (Գերմանիա)

    25 հունվար, 2002
    Տարիներ շարունակ այս նվագախմբի հետ համագործակցելով և ծանոթ լինելով նրա ստեղծագործական կանքին` կցանկանայի հատուկ շնորհակալությունս հայտնել վերջին տարիներին ունեցած համատեղ աշխատանքի համար: Իհարկե, ես վկան եմ նվագախմբի պրոֆեսիոնալ աճի: Լարային խմբի հարմոնիան, փողայինների հնչեղությունը և մենակատարների ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմը մեծ հետաքրքրություն են առաջացնում: Այս ամենը բերում է ստեղծագործական բարձր մակարադակի: Կցանկանայի նշել ևս մեկ կարևոր հատկանիշ, որը հատուկ չէ այլ նվագախմբերին: Դա ներքին մղումն է, որը շատ կարևոր է արվեստում: Այս ամենը թույլ է տալիս Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը համեմատել աշխարհի լավագույն կոլեկտիվների հետ:

  • Ալեքսեյ Լյուբիմով, դաշնամուր (Ռուսաստան)

    23 նոյեմբեր, 2001
    Անչափ երախտապարտ եմ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին` Բրամսի կոնցերտի կատարման համատեղ աշխատանքի համար: Ինձ դուր եկավ նվագախմբի հնչեղությունը, զգայականությունը և ներքին մղումը, նվագի լավ որակը: Խորին երախտագիտությունս եմ հայտնում Էդուարդ Թոփչյանին. նրա հետ աշխատելը հաճելի էր և ստղծագործ պահերով լի:

  • Կոնստանդին Օրբելյան, դիրիժոր (ԱՄՆ/Ռուսաստան)

    16 նոյեմբեր, 2001
    Մեծագույն հաճույք էր աշխատել Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ այս պատմական սրահում: Սիրով սպասում եմ հրաշալի երաժիշտների հետ նոր համագործակցության հնարավորություններին: Իմ ջերմ մաղթանքները կոլեկտիվին:

  • Մարկ Վարշավսկի, դիրիժոր

    09 մարտ, 2001
    Ինձ հետ պիտի տանեմ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կապված լավագույն հուշերս: Դեռ լսում եմ Ռախմանինովի թիվ 2 սիմֆոնիայի կատարման ընթացքում լարայինների լայն, հուզիչ հնչեղությունը և Պրոկոֆևի «Դասական սիմֆոնիայում» փողայինների վարպետ թեթևությունը: Նվագախմբի հետ աշխատելը դուրեկան էր. երաժիշտները հեշտությամբ են արձագանքում դիրիժորի առաջադրած բոլոր խնդիրներին, բայց նաև պահանջկոտ են վերջինիս հանդեպ, ինչը մեծ կարևորություն ունեցավ համերգի հաջողության գործում: Նվագախումբն ունի հրաշալի աշխատակազմ, որ միջազգային ճանաչման է արժանի:

Page 3

Սպասվող համերգներ

Ակնարկ

  • ԱՄԱԶՈՆ AMAZON REVIEW

    Ամբողջապես Մոցարտի ստեղծագործություններից կազմված այս ձայնասկավառակում ներկայացված են երկու հիասքանչ կոնցերտներ՝ KV 238 and KV 415, ինչպես նաև «Ֆիգարոյի ամուսնություն

Բլոգում վերջին նյութը

  • ГРАНДИОЗНОЕ ПОСВЯЩЕНИЕ
    ГРАНДИОЗНОЕ ПОСВЯЩЕНИЕ “Реквием” Верди в Большом зале филармонии звучит не впервые. Его исполняли разные дирижеры и музыканты, и не только на этой сцене. Шедевр Верди звучит в самых престижных залах мира. Но классика есть классика, и одна из самых больших ее прелестей заключена как раз в500

Սպասվող համերգներ

Համերգներ

Հունվար 2018
Ե Եր Չ Հ Ու Շ Կ
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  

Հովանավորներ

slide
slide
slide
slide
slide
slide

Media

slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide
slide