Ուղերձներ
- Պինխաս Ցուկերման
26 հոկտեմբեր, 2011
«Յուրաքանչյուր նվագախումբ իր առանձնահատկությունն ունի, սակայն ես մեծ անհամբերությամբ եմ սպասում այսօրվա համերգին, քանի որ ելույթ եմ ունենալու հրաշալի նվագախմբի հետ»:
- Կատարինա Թրոթլեր, դաշնակահար
26 ապրիլ, 2010
Դեռ լի եմ հրաշալի տպավորություններով և հուշերով: Այդ է պատճառը, որ ցանկություն ունեցա ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլորիդ: Հուզիչ էր Ռախմանինովի` Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը կատարել ձեր գերազանց նվագախմբի հետ, ներկայացնել այդ հիանալի երաժշտությունն այդչափ հմայիչ, լայնախոհ և սրտաբաց մարդկանց հետ: Ինձ բախտավոր եմ համարում, որ հնարավորություն եմ ունեցել հանդիպել, աշխատել և շփվել Էդուարդ Թոփչյանի` այդ մեծ դիրիժորի և հրաշալի անձնավորության հետ: Եվս մեկ անգամ` շնորհակալություն: Հույս ունեմ, որ նորից ենք հանդիպելու:
- Յան Գիլան, երգիչ
29 մարտ, 2010
Թույլ տվեք ի խորոց սրտի շնորհակալություն հայտնել Ձեզ: Նվագախմբի հմտությունը և ազնիվ մղումները գերազանցեցին իմ բոլոր սպասումները: Երբեք չեմ մոռանա այդ հրաշալի համերգները: Ընդունեք իմ սերը, հարգանքը և երախտագիտությունը:
Մամլո հաղորդագրությունից
Հռչակավոր Յան Գիլանը` լեգենդար «Դիփ Փըրփըլ» խմբի մենակատարը, համերգ ունեցավ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Երևանում մարտի 26-ին: «Նվագախումբը, որ ռոք երաժշտության կատարման որևէ փորձառություն չուներ, բարձր պրոֆեսիոնալիզմ ցուցաբերեց, և ես զարմացած էի, որ երաժիշտները արդեն գիտեին իմ ծրագրի բոլոր երգերը»,-ասաց Գիլանը մամլո ասուլիսին: Հայաստանն իմ հոգևոր հայրենիքն է: Դա կրոնի հետ կապ չունի: Ես պարզապես շատ սիրում եմ հայերին»: Համերգի կազմակերպիչները («Մեդիամաքս» գործակալության տնօերն Արա Թադևոսյանը և Ջոն Դին` Australian Do Something կազմակերպության հիմնադիր նախագահը և Rock Aid Armenia նախագծի հեղինակը) հայտնեցին, որ Smoke on the Water սինգըլը, ձայնագրված 20 տարի առաջ` ի հիշատակ 1988թ. երկրաշարժի զոհերի, ինչպես նաև երևանյան համերգը կթողարկվեն մեկ տեսասկավառակով: ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօերն Ռալֆ Յիրիկյանն իր հերթին նշեց,- «Մեզ համար պատիվ է մասնակիցը լինել այսպիսի նախագծի»: Համերգի ողջ հասույթը կհատկացվի Գյումրու երաժշտական դպրոցի վերակառուցման աշխատանքներին: - Սոֆյա Գուբայդուլինա, կոմպոզիտոր
22 մարտ, 2010
Մեծ հաճույքով աշխատեցի ձեր նվագախմբի երաժիշտների հետ: Դա անմոռանալի իրադարձություն էր ինձ համար: Խորին երախտագիտությունս եմ հայտնում ձեր երաժշտականության և կատարելության համար: - Յուրի Բաշմետ, ալտահար
22 մարտ, 2010
Մեծագույն հաճույք էր հանդես գալ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և նրա գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ: Հաճելի է նվագել բարձր պրոֆեսիոնալիզմի տեր երաժիշտների հետ: Բրավո: Մինչ նոր հանդիպում: - Քշիշտոֆ Պենդերեցկի, կոմպոզիտոր, դիրիժոր
10 ապրիլ 2008
Կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներին` Երևանյան փառատոնի փակմանն իմ երաժշտության կատարմանը այդչափ նվիրվածության համար: Շնորհակալություն բարձր գեղարվեստական մակարդակի և նվագախմբի գերազանց պատրաստվածության համար, Մաեստրո: Հայաստանում անցկացրած ժամանակն ընդմիշտ կմնա իմ հիշողության մեջ` ողջ նվագախմբի բարեկամական վերաբերմունքը և ունկնդրի ջերմ ընդունելությունն այն երկրում, որտեղից են իմ արմատները: - Յոնաս Ալբեր, դիրիժոր
05 նոյեմբեր, 2007
Մեծ պատիվ էր ղեկավարել Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի առաջին տարվա բացման համերգը: Հայաստանի ֆիլհարմոնիկի` Ռախմանինովի թիվ 2 սիմֆոնիայի փայլուն կատարումը երբեք չեմ մոռանա: Շնորհակալություն բոլորին` Երևանում իմ անցկացրած հրաշալի շաբաթվա համար: - Յուլիան Գալան, դիրիժոր, դաշնակահար ,Պուշկինի Տան տնօրեն
08 հունիս, 2007
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ղեկավարելու պատիվն ու ուրախությունը ինձ վիճակվեց ունենալ 2006թ. հունիսին: Ինձ համար դա իրադարձություն էր: Հաճելի էր աշխատել այդ նվագախմբի երաժիշտների հետ. նրանք աշխատասեր են և պարտաճանաչ: Այս առիթով կցանկանայի շնորհավորել Մաեստրո Թոփչյանին, որ կարողացել է կոլեկտիվը հասցնել այս մակարդակին:
Ծրագիրը, որ կատարեցինք, ներառեց Շոստակովիչի Տոնական նախերգանքը, Ռախմանինովի` Պագանինիի թեմայով ռապսոդիան և Շումանի թիվ 3 սիմֆոնիան: Նվագախումբը փայլուն մակարդակ և կատարողական մաքրություն ցուցաբերեց Շոստակովիչ և Ռախմանինով կատարելիս: Տպավորիչ էր Շումանի սիմֆոնիայի կատարումը` չնայած, որ այս ստեղծագործությունը հազվադեպ է հնչում Երևանում: - Միշա Մայսկի, թավջութակ (Իսրայել)
29 ապրիլ, 2007
Ինձ համար գերագույն հաճույք էր նվագել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որը հրաշալի կոլեկտիվ է: Հույս ունեմ հետագայում ևս բազմիցս հանդես գալ նրա հետ: Իմ լավագույն մաղթանքները Ձեզ: - Իվան Մոնիգետի, թավջութակ (Շվեյցարիա)
16 մարտ, 2007
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցա մեծ հաճույքով: Նվագախումբը ստեղծագործական մեծ պոտենցիալ ունի, աշխատելու և կատարելագործվելու մեծ ցանկություն: Նվագախմբի բոլոր արտիստներին և գլխավոր դիրիժորին` Էդուարդ Թոփչյանին ի սրտե մաղթում եմ առողջություն, ուժ և նոր հաջողություններ: - Ռաֆայել Զամբժիցկի-Պայնե, ջութակ (Մեծ Բրիտանիա)
10 մայիս, 2002
Անչափ շնորհակալ եմ հրաշալի այց կազմակերպելու համար:




Միացեք մեզ